Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g17 № 3 էջ 14–15
  • Հրեշտակներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հրեշտակներ
  • 2017 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ովքե՞ր են հրեշտակները
  • Ի՞նչ դեր էին կատարում հրեշտակները հին ժամանակներում
  • Ի՞նչ դեր են կատարում հրեշտակներն այսօր
  • Հրեշտակներն ինչպե՞ս կարող են ձեզ օգնել
    1998 Դիտարան
  • Ովքե՞ր կամ ի՞նչ են հրեշտակները?
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հրեշտակների մասին ճշմարտությունը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Հրեշտակներ. նրանց դերը մեր կյանքում
    2006 Դիտարան
Ավելին
2017 Արթնացե՛ք
g17 № 3 էջ 14–15
Հրեշտակը այրվող թփի միջից խոսում է Մովսեսի հետ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Հրեշտակներ

Գրականության մեջ, ֆիլմերում և արվեստի տարբեր գործերում հաճախ կարելի է տեսնել հրեշտակների կամ կարդալ նրանց մասին։ Բայց ովքե՞ր են նրանք և ի՞նչ դեր ունեն։

Ովքե՞ր են հրեշտակները

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Ֆիզիկական տիեզերքն ու մարդկանց ստեղծելուց առաջ Աստված ավելի խելացի և ավելի բարձր դիրք ունեցող բանական էակներ է ստեղծել։ Նրանք մարդկանցից ավելի զորեղ են և բնակվում են այն նույն ոլորտում, որտեղ Աստված է բնակվում։ Մարդկանց համար այս ոլորտը անտեսանելի է և անհասանելի (Հոբ 38։4, 7)։ Աստվածաշունչը այս գերհզոր էակներին անվանում է «ոգիներ» և «հրեշտակներ» (Սաղմոս 104։4)։a

Իսկ քանի՞ հրեշտակ կա։ Նրանց թիվը շատ մեծ է։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու գահի շուրջը ծառայող հրեշտակների թիվը «բյուր բյուրավոր» է, կամ՝ «տասը հազար անգամ տասնյակ հազարներ» (Հայտնություն 5։11; ծանոթագրություն)։ Եթե այս արտահայտությունը բառացի հասկանանք, դա կնշանակի, որ հրեշտակների թիվը հասնում է հարյուրավոր միլիոնների։

«Ես տեսա բազում հրեշտակներ, որոնք գահի.... շուրջն էին.... Նրանց թիվը բյուր բյուրավոր ու հազար հազարավոր էր» (Հայտնություն 5։11)։

Ի՞նչ դեր էին կատարում հրեշտակները հին ժամանակներում

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Հաճախ հրեշտակները ծառայում էին որպես Աստծու խոսնակներ կամ պատգամաբերներ։b Երբեմն նրանք հանդես էին գալիս որպես Աստծու հրաշքները իրագործողներ։ Օրինակ՝ Աստված հրեշտակ ուղարկեց, որ օրհնի Աբրահամին և թույլ չտա նրան զոհաբերել իր որդուն՝ Իսահակին (Ծննդոց 22։11–18)։ Հրեշտակներից մեկն էլ հայտնվեց Մովսեսին «կրակի բոցի տեսքով, որը վառվում էր փշոտ թփի մեջ», և փոխանցեց նրան Աստծու խոսքերը (Ելք 3։1, 2)։ Իսկ երբ Դանիել մարգարեին գցեցին առյուծների գուբը, «Աստված ուղարկեց իր հրեշտակին ու փակեց առյուծների երախը» (Դանիել 6։22)։

«Եհովայի հրեշտակը հայտնվեց նրան [Մովսեսին] կրակի բոցի տեսքով, որը վառվում էր փշոտ թփի մեջ» (Ելք 3։2)։

Ի՞նչ դեր են կատարում հրեշտակներն այսօր

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Մենք չենք կարող իմանալ ամեն բան այն մասին, թե ինչ են անում հրեշտակներն այսօր։ Բայց Աստվածաշունչը հայտնում է, որ նրանք աջակցում են բարի լուրը քարոզելու գործին, որի միջոցով անկեղծ սիրտ ունեցող մարդիկ հնարավորություն են ունենում ավելի լավ ճանաչելու Աստծուն (Գործեր 8։26–35; 10։1–22; Հայտնություն 14։6, 7)։

Եհովան Հակոբ նահապետին մի երազ տվեց, որում հրեշտակները բարձրանում և իջնում էին մի «սանդուղքով», որը երկրից մինչև երկինք էր հասնում (Ծննդոց 28։10–12)։ Հավանաբար, Հակոբն այդ երազից եզրակացրեց, որ Եհովա Աստված հրեշտակներին ուղարկում է երկիր, որպեսզի նրանք օգնեն այն մարդկանց, ովքեր նվիրված են իրեն։ Նույն եզրակացությանը կարող ենք գալ նաև մենք (Ծննդոց 24։40; Ելք 14։19; Սաղմոս 34։7)։

«Երկրի վրա մի սանդուղք էր դրված, որի ծայրը մինչև երկինք էր հասնում, և Աստծու հրեշտակները բարձրանում ու իջնում էին դրանով» (Ծննդոց 28։12)։

a Աստվածաշունչն ասում է, որ ոգեղեն էակներից ոմանք ապստամբեցին Աստծու իշխանության դեմ, և այդ չար հրեշտակներին անվանում է «դևեր» (Ղուկաս 10։17–20)։

b Հետաքրքիր է, որ «հրեշտակ» թարգմանված հունարեն և եբրայերեն բնագրային բառերը նշանակում են «պատգամաբեր»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը