Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/15 էջ 12–13
  • Երբ վերադառնում ես տուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ վերադառնում ես տուն
  • 2015 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Պատրա՞ստ եմ առանձին ապրելու
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս վերահսկեմ ծախսերս
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս կարող եմ խելամտորեն տնօրինել իմ գումարը
    2006 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս տնօրինել փողը
    2009 Դիտարան
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 10/15 էջ 12–13
Ծնողները բացում են դուռը և դիմավորում տուն վերադարձած որդուն

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Երբ վերադառնում ես տուն

ԽՆԴԻՐ

Չափահաս տարիքի հասած շատ երիտասարդներ հեռանում են տնից ու փորձում են առանձին ապրել։ Սակայն բախվելով դժվարությունների՝ ստիպված են լինում վերադառնալ տուն՝ իրենց ծնողների մոտ։ Գուցե դու նույնպես հայտնվել ես այդպիսի իրավիճակում։

Տուն վերադառնալը թերևս դժվար լինի քեզ համար, անգամ եթե շատ ես սիրում ծնողներիդ։ Օրինակ՝ Սարաa անունով մի աղջիկ ասում է. «Առանձին ապրելը ինձ ինքնավստահություն էր ներշնչում, քանի որ ոչ ոքի խնամքի տակ չէի։ Սակայն տուն վերադառնալուց հետո ինձ կրկին երեխա էի զգում»։ Նման զգացումներ ուներ նաև Ռիչարդ անունով մի երիտասարդ։ Նա ասում է. «Ես չէի ցանկանում տուն վերադառնալ։ Բայց ոչ մի կերպ չէի կարողանում ապրուստս հոգալ։ Հուսահատվել էի ու մտածում էի, որ ձեռքիցս ոչինչ չի գալիս»։

Եթե դու էլ ես հայտնվել նման իրավիճակում, այս հոդվածը կարող է օգնել, որ կրկին ոտքի կանգնես ու սովորես ինքնուրույն հոգալ քո կարիքները։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Ֆինանսական խնդիրներ։ Շատ երիտասարդներ անակնկալի են գալիս, երբ, առանձին ապրելով, հասկանում են, թե որքան շատ գումար է հարկավոր առօրյա կարիքները հոգալու համար։ Ռիչարդը, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, ասում է. «Ապրուստս հոգալու համար ծախսեցի իմ բոլոր խնայողությունները»։ Իսկ Շեյնա անունով մի աղջիկ, որը 24 տարեկանում սկսել էր առանձին ապրել և մեկուկես տարի անց վերադարձել էր տուն, ասում է. «Չէի ասի, թե նյութական միջոցներս ճիշտ էի օգտագործում։ Տնից հեռացա դատարկ գրպանով, վերադարձա պարտքերով»։b

Աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Աշխատանքը կորցնելու պատճառով կարող են խափանվել առանձին ապրելու հետ կապված քո ծրագրերը, անգամ եթե դրանք կազմված լինեն ամենայն զգուշությամբ ու խոհեմությամբ։ Այդպես եղավ Շեյնայի պարագայում։ Նա ասում է. «Ես բժշկական կուրսեր անցա և մի գործակալության օգնությամբ աշխատանք գտա։ Բայց հետո կորցրի աշխատանքս ու մնացի անգործ։ Ես ապրում էի գյուղական բնակավայրում, որտեղ իմ մասնագիտական բնագավառում աշխատելու ոչ մի հեռանկար չկար»։

Անիրատեսական ակնկալիքներ։ Որոշ երիտասարդներ, ովքեր ընդունվում են աշխատանքի, բոլորովին անպատրաստ են լինում դիմագրավելու ապրուստ վաստակելու հետ կապված դժվարություններին։ Հաճախ նրանց գործը իրենց սպասածից ավելի ծանր է լինում։ Եվ նրանք խորապես հիասթափվում են՝ տեսնելով, որ առանձին ապրելը այն չէ, ինչ երազում էին։ Նրանք չէին մտածում, որ չափահաս կյանքում այդքան շատ դժվարություններ կլինեն։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Ծնողներիդ հետ խոսիր տուն վերադառնալուդ մասին։ Կարող ես խոսել հետևյալ հարցերի շուրջ։ Որքա՞ն ժամանակ ես ապրելու ծնողներիդ հետ։ Նրանց հետ ապրելիս ինչպե՞ս ես օգնելու առօրյա ծախսերը հոգալու հարցում։ Տնային ի՞նչ գործեր կարող ես անել։ Ի՞նչ քայլեր ես ձեռնարկելու, որ կրկին սկսես ինքնուրույն հոգալ քո ծախսերը։ Անկախ նրանից, թե քանի տարեկան ես, հիշիր, որ քանի դեռ ապրում ես ծնողներիդ հարկի տակ, պետք է ենթարկվես նրանց դրած կանոններին։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ելք 20։12։

Սովորիր ճիշտ տնօրինել փողը։ Ֆինանսական միջոցները ճիշտ տնօրինելու վերաբերյալ մի գրքում ասվում է. «Փողը ծախսելու հետ կապված քո սովորությունները մեծ դեր են խաղում այն հարցում, թե որքանով ճիշտ կտնօրինես քո ունեցած ֆինանսական միջոցները.... Կարևոր է հասկանալ հիմնական մի ճշմարտություն. չպետք է փողը ծախսել այն բաների վրա, որոնց կարիքը չկա» (The Complete Guide to Personal Finance։ For Teenagers and College Students)։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ղուկաս 14։28։

Խորհուրդ հարցրու։ Ծնողներդ կամ այլ հասուն անհատներ կարող են օգնել քեզ, որ սովորես խելամտորեն բանկային գործարքներ անել, բյուջե կազմել և վճարումներ կատարել։ Մարի անունով մի աղջիկ ասում է. «Ես պետք է սովորեի անգամ ամենատարրական բաները։ Ընկերս օգնեց ինձ, որ անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ ծախսերի ցուցակ կազմեմ։ Անհավատալի էր, բայց ծախսերիս մեծ մասը բոլորովին էլ անհրաժեշտ չէին։ Նաև սովորեցի, թե ինչպես կարող եմ զարգացնել ինքնակարգապահություն՝ մի հատկություն, որը անհրաժեշտ է առանձին ապրելու համար»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 13։10։

Առավել կարևոր է ոչ թե այն, թե ինչ գործ ես անում, այլ թե որքանով ես հմուտ այդ գործում

Քայլեր ձեռնարկիր աշխատանք գտնելու համար։ Այն ժամանակը, որ պետք է տրամադրեիր աշխատանքիդ, օգտագործիր աշխատանք գտնելու համար։ Սակայն զգույշ եղիր այդ հարցում։ Որոշ մարդիկ գուցե ասեն քեզ. «Ամեն բան արա, որ հասնես երազանքիդ»։ Սակայն եթե փնտրես միայն քո երազած աշխատանքը, չես մտածի այլ տարբերակների մասին և գուցե նույնիսկ ձեռքիցդ բաց թողնես աշխատանքի հիանալի հնարավորություններ։ Ժամանակդ մի վատնիր միայն մի տեսակի աշխատանք փնտրելու վրա և նկատի առ նաև այլ տարբերակներ։ Հիշիր, որ առավել կարևոր է ոչ թե այն, թե ինչ գործ ես անում, այլ թե որքանով ես հմուտ այդ գործում։ Նկատվել է, որ աշխատողները, որքան շատ են հմտանում ու փորձ ձեռք բերում, այնքան ավելի մեծ բավականություն են ստանում իրենց գործից։ Աշխատանքից հաճույք ստանալու համար պարտադիր չէ, որ քո սիրած գործն անես։

a Այս հոդվածում անունները փոխված են։

b Միացյալ Նահանգներում ուսանողները հաճախ են հայտնվում նման իրավիճակում։ Ինչպես նշվում է «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթում, ուսանողը, որը ուսման համար վարկ է վերցնում, համալսարանն ավարտելիս արդեն ունենում է միջին հաշվով 33000 դոլար պարտք։

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Պատվիր քո հորն ու մորը» (Ելք 20։12)։

  • «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար» (Ղուկաս 14։28)։

  • «Իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա» (Առակներ 13։10)։

ԾՆՈՂՆԵՐԻՆ

Քանի դեռ ձեր երեխաները ձեզ հետ են ապրում, սովորեցրեք նրանց կարևոր հմտություններ, որոնք պետք կգան առանձին ապրելու համար։ Օրինակ՝ սովորեցրեք նրանց, որ ճիշտ տնօրինեն փողը. ողջամիտ լինեն գումարը ծախսելու և կանխավճարային քարտերից օգտվելու հարցում։ Նաև սովորեցրեք տարբեր տնային գործեր անել, օրինակ՝ կերակուր պատրաստել, լվանալ ու արդուկել հագուստները կամ հոգ տանել մեքենայի մասին։ Բացի այդ, օգնեք նրանց, որ սովորեն ճիշտ հաղորդակցվել մարդկանց հետ ու լավ փոխհարաբերություններ պահպանեն։

Ավելի շատ տեղեկություն ստանալու համար կարող եք կարդալ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 305-րդ և 306-րդ էջերը (հատոր 1)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Գիրքը առկա է www.jw.org/hy կայքում (տե՛ս ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը