Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/15 էջ 14–15
  • Մեսիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեսիա
  • 2015 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս էին մարդիկ իմանալու, թե ով է Մեսիան
  • Ինչպե՞ս Մեսիան ավարտին կհասցնի իր գործը
  • Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Մարգարեություններ Մեսիայի մասին
    2008 Դիտարան
  • Մեսիա՝ փրկության միջոց
    2009 Դիտարան
  • Նրանք սպասում էին Մեսիային
    2011 Դիտարան
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 2/15 էջ 14–15
Հիսուսը բուժում է մի հիվանդ մարդու

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Մեսիա

Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ Մեսիան պետք է աշխարհ գար ու ազատեր մարդկանց հիվանդությունից, տառապանքից և մահից։ Արդյոք Հիսուս Քրիստո՞սն է Մեսիան։

Ինչպե՞ս էին մարդիկ իմանալու, թե ով է Մեսիան

Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ Մեսիանa, կամ՝ Քրիստոսը, գալու էր երկու անգամ տարբեր ժամանակաշրջաններում և ամեն անգամ ստանձնելու էր առանձնահատուկ դեր։ Առաջին դերը նա կատարելու էր որպես մարդ արարած։ Որպեսզի մարդիկ հստակ իմանային, թե ով է Մեսիան, աստվածաշնչյան գրողները նախապես գրի էին առել նրա կյանքին ու ծառայությանը վերաբերող բազմաթիվ մանրամասնություններ։ Ըստ էության՝ աստվածաշնչյան մարգարեությունների գլխավոր նպատակը «Հիսուսի մասին վկայելն» է (Հայտնություն 19։10)։

Հիսուսը փոքր մասշտաբով կատարեց այն, ինչ ապագայում անելու է ողջ երկրով մեկ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Մեսիան....

  • Սերելու էր Դավիթ թագավորի շառավղից (Եսայիա 9։7; Ղուկաս 3։23–31)b։

  • Ծնվելու էր Բեթլեհեմ քաղաքում (Միքիա 5։2; Ղուկաս 2։4–7)։

  • Խոնարհաբար հռչակելու էր «բարի լուրը» (Եսայիա 61։1; Ղուկաս 4։43)։

  • Արհամարհվելու էր մարդկանց կողմից (Եսայիա 53։3; Մատթեոս 26։67, 68)։

  • Մատնվելու էր 30 կտոր արծաթի դիմաց (Զաքարիա 11։12, 13; Մատթեոս 26։14, 15)։

  • Լուռ էր մնալու, երբ մեղադրողները անարդարացիորեն մահվան դատապարտեին իրեն (Եսայիա 53։6, 7; Մատթեոս 27։12–14)։

  • Զոհաբերելու էր իր կյանքը որպես «գառ»՝ մարդկանց մեղքերը քավելու համար, որ նրանք մաքուր լինեն Աստծու աչքին (Եսայիա 53։7; Հովհաննես 1։29, 34, 36)։

  • Մահապատժի էր ենթարկվելու, բայց նրա ոսկորներից ոչ մեկը չէր կոտրվելու (Սաղմոս 34։20; Հովհաննես 19։33, 36)։

  • Թաղվելու էր հարուստների գերեզմանում (Եսայիա 53։9; Մատթեոս 27։57–60)։

  • Երրորդ օրը հարություն էր առնելու (Մատթեոս 16։21; 28։5–7)։

Այս մարգարեությունները, ինչպես նաև շատ այլ մարգարեություններ կատարվեցին Հիսուսի վրա։ Բացի այդ, նա բուժեց հիվանդների և հարություն տվեց մահացած մարդկանց։ Այդպիսով Հիսուսը ոչ միայն ներկայացրեց հավելյալ ապացույցներ, որ ինքն է Մեսիան, այլև ամուր հիմք տվեց հավատալու աստվածաշնչյան այն խոստմանը, որ ապագայում այդպիսի հրաշքներ նա անելու է ողջ երկրով մեկ (Ղուկաս 7։21–23; Հայտնություն 21։3, 4)։ Իր հարությունից հետո Հիսուսը նստեց Աստծու «աջ կողմը»՝ սպասելով այն ժամանակին, երբ ինքը՝ որպես Մեսիա, ավարտին կհասցներ իր ստանձնած գործը (Սաղմոս 110։1–6)։

«Երբ որ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի, քան այս մարդն արեց» (Հովհաննես 7։31)

Ինչպե՞ս Մեսիան ավարտին կհասցնի իր գործը

Հիսուսի օրերում ապրող հրեաները ակնկալում էին, որ Մեսիան իրենց կազատի հռոմեական լծից և կդառնա Իսրայելի վերականգնված թագավորության ղեկավարը (Գործեր 1։6)։ Միայն հետագայում Հիսուսի հրեա հետևորդները հասկացան, որ նա Մեսիայի իր երկրորդ դերը կատարելու էր երկնքից որպես հզոր ոգեղեն անձնավորություն, որին տրված էր մեծ իշխանություն (Մատթեոս 28։18)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Իր երկրորդ դերը կատարելով՝ Մեսիան....

  • Կիշխի որպես Աստծու Թագավորության՝ համաշխարհային մի կառավարության Թագավոր (Դանիել 7։13, 14; Հայտնություն 11։15)։

  • Օրհնություններ կբերի բոլոր այն մարդկանց, ովքեր հավատ կդրսևորեն իր հանդեպ (Ծննդոց 22։17, 18; Սաղմոս 72։7, 8)։

  • Կցնցի «շատ ազգերի» և նրանց ղեկավարներին, այսինքն՝ կկործանի նրանց այն բանի համար, որ դուրս են եկել իր դեմ (Եսայիա 52։15; Հայտնություն 19։19, 20)։

  • Կփրկի տարբեր ազգերի արդար «մարդկանց մի մեծ բազմության», որը կապրի խաղաղ նոր աշխարհում (Հայտնություն 7։9, 10, 13–17)։

  • Եհովա Աստծու հետ համագործակցելով՝ հարություն կտա մահացածներին, որ վերջիններս ապրեն դրախտային երկրում (Ղուկաս 23։43; Հովհաննես 5։21, 28, 29)։

  • Կսովորեցնի իր հպատակներին ապրել իսկական խաղաղության մեջ (Եսայիա 11։1, 2, 9, 10)։

  • Կվերացնի մեղքը՝ հիվանդության ու մահվան բուն պատճառը (Հովհաննես 1։29; Հռոմեացիներ 5։12)։

  • Սատանայի «գործերը կքանդի»՝ կվերացնի նրա պատճառած բոլոր վնասները, և կմիավորի մարդկությանը Եհովա Աստծու իշխանության ներքո (1 Կորնթացիներ 15։25–28; 1 Հովհաննես 3։8)։

Հիսուսը՝ որպես Մեսիա, լիարժեքորեն կատարեց իր առաջին դերը։ Նա, անկասկած, հաջողությամբ կկատարի նաև իր երկրորդ դերը։ Ուստի խելամիտ կլինի ավելի շատ բան սովորել Հիսուսի մասին, քանի որ նա ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14։6)։

«Նրա օրերում արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի։ Նա հպատակներ կունենա.... մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 72։7, 8)

a «Մեսիա» բառը ծագում է եբրայերենից, իսկ դրան համարժեք «Քրիստոս» բառը՝ հունարենից (Հովհաննես 1։41)։

b Առաջին համարը մարգարեությունն է, երկրորդը՝ մարգարեության կատարումը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը