Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/15 էջ 16
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2015 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աշխարհ
  • Անգլիա
  • Ավստրալիա
  • Ինչպե՞ս գտնեմ ճշմարիտ կրոնը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Արդյոք կրոնը իր դարն ապրե՞լ է
    2015 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Կեղծ կրոնի վերջը մո՛տ է
    Կեղծ կրոնի վերջը մո՛տ է
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 1/15 էջ 16
Եկեղեցու տանիքը

ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Ուշագրավ տեղեկություններ կրոնի մասին

Կրոնը պետք է միավորող դեր կատարի։ Սակայն շատ հաճախ այն ընդհարումների և անվստահության պատճառ է լինում։

Աշխարհ

Երկիրը պատկերված է շրջանի տեսքով, որի երեք քառորդ մասը առանձնացված է

Աշխարհի բնակչության երեք քառորդից ավելին ապրում է այնպիսի երկրներում, որտեղ կրոնի վրա դրված են մեծ սահմանափակումներ, որոնց պատճառը կա՛մ պետական քաղաքականությունն է, կա՛մ հասարակության թշնամանքը։ Վերջին հինգ տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է այն երկրների թիվը, որտեղ թշնամանք է դրսևորվում կրոնական փոքրամասնությունների հանդեպ։

ՄՏԱԾԵՔ։ Ո՞րն է պատճառը, որ որոշ մարդիկ թշնամաբար են վերաբերվում կրոնին (Մատթեոս 23։27, 28; Հովհաննես 15։19)։

Անգլիա

Նախկին վարչապետ Թոնի Բլեերը բրիտանական հայտնի թերթում գրում է, որ «կրոնի խեղաթյուրումը» վերջերս տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների գլխավոր դրդապատճառներից է։ Նա ավելացնում է. «Քիչ հավանական է, որ այս դարում մղվող պայքարները լինեն ծայրահեղական քաղաքական գաղափարախոսության արդյունք, ինչպես որ 20-րդ դարում է եղել, այլ ակնհայտ է, որ այսօր դրանք մղվում են մշակութային և կրոնական տարբերությունների հողի վրա» (Observer)։

ՄՏԱԾԵՔ։ Ինչո՞ւ է կրոնը այդքան հաճախ պառակտումների պատճառ լինում (Մարկոս 7։6–8)։

Ավստրալիա

Մի մարդու վրա գիծ է քաշված, իսկ մյուս չորս մարդիկ բարձրացրել են իրենց ձեռքերը

Ավստրալիայի վիճակագրական բյուրոյի մի տեղեկագրության մեջ նշվում է, որ երկրում հինգ բնակչից մեկը ասում է, որ չի պատկանում որևէ կրոնի։ Բացի այդ, այնտեղ նաև նշվում է, որ «որևէ կրոնի պատկանելը դեռ չի նշանակում, թե անհատը ակտիվորեն մասնակցում է կրոնական գործունեության»։ Կրոնական պատկանելություն ունեցող տղամարդկանց միայն 15 տոկոսը և կանանց 22 տոկոսն է ակտիվորեն մասնակցում կրոնական կամ հոգևոր խմբավորման գործունեությանը։

ՄՏԱԾԵՔ։ Ի՞նչ բացասական կողմեր են նկատվում ներկայիս կրոնական կազմակերպություններից շատերի մեջ (Մատթեոս 7։15–20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը