Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 8/14 էջ 8–9
  • Ինչպես ասել ոչ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես ասել ոչ
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՆԴԻՐ
  • Սովորեցրեք երեխային հնազանդվել
    2015 Արթնացե՛ք
  • Ունենալ ինքնատիրապետում
    2019 Արթնացե՛ք
  • Երբ ձեր երեխան սուտ է խոսում
    2014 Արթնացե՛ք
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 8/14 էջ 8–9
Փոքրիկ երեխան խանութում ձեռքը մեկնում է դեպի խաղալիքը, իսկ հայրը ասում է՝ չի կարե լի

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ինչպես ասել ոչ

ԽՆԴԻՐ

Դուք մերժում եք երեխայի խնդրանքը, իսկ նա շարունակում է պնդել, որ անեք իր ուզածը։ Ամեն անգամ, երբ երեխային մերժում եք, նա այնքան բուռն է արձագանքում, որ քիչ է մնում ափերից դուրս գաք։ Նա ոչ մի կերպ չի հանգստանում, և ի վերջո դուք ստիպված «հանձնվում եք»։ Այս անգամ էլ ձեր վճռական «ոչ»-ը դառնում է զայրույթով ու դժկամությամբ ասված «այո»։

Դուք կարող եք վերջ դնել այս խնդրին։ Սակայն նախ քննենք, թե ինչու է երբեմն անհրաժեշտ մերժել երեխայի խնդրանքը։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Երեխայի խնդրանքը մերժելը դաժանություն չէ։ Որոշ ծնողներ գուցե չհամաձայնվեն և ասեն, որ պետք է տրամաբանել երեխայի հետ, բացատրություններ տալ և նույնիսկ նրա հետ քննարկել կայացրած որոշումը։ Նրանք թերևս պնդեն, որ ծնողը չպետք է երեխային ուղղակիորեն ասի ոչ, քանի որ նա կարող է նեղսրտել։

Ինչ խոսք, երեխան գուցե սկզբում տխրի «ոչ» բառը լսելիս։ Սակայն նա կարևոր բան կսովորի. կհասկանա, որ մարդու համար կյանքում կան որոշակի սահմանափակումներ։ Իսկ եթե նվնվալու պատճառով անեք նրա ուզածը, աստիճանաբար կգցեք ձեր հեղինակությունը, և երեխան կսովորի, որ այդպես կարող է ազդել ձեզ վրա և ստանալ իր ուզածը։ Եթե դուք այդպես վարվեք, ժամանակի ընթացքում նա գուցե ըմբոստանա։ Ինչպե՞ս կարող է երեխան հարգել այն ծնողին, ում հեշտությամբ մտքափոխ է անում։

Ասելով ոչ՝ դուք երեխային պատրաստում եք պատանեկության և չափահասության։ Մերժելով երեխայի խնդրանքը՝ կօգնեք նրան հասկանալու, որ իր ոչ բոլոր ցանկությունները պետք է բավարարվեն։ Այն երեխան, ով հստակ հասկանում է դա, ամենայն հավանականությամբ, պատանեկության տարիներին տեղի չի տա թմրադեղեր ընդունելու կամ մինչամուսնական սեքսով զբաղվելու առաջարկներին։

Երեխայի խնդրանքը մերժելը նաև կնախապատրաստի նրան չափահասության։ «Ճշմարտությունն այն է, որ մենք [չափահասներս] միշտ չէ, որ ստանում ենք մեր ուզածը,— գրում է Դեյվիդ Ուոլշը իր գրքում։— Իրականում, մենք չենք օգնում մեր երեխաներին, երբ սովորեցնում ենք նրանց, որ աշխարհը իրենց ուզածը միշտ կմատուցի սկուտեղի վրա» (No։ Why Kids—of All Ages—Need to Hear It and Ways Parents Can Say It)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Կենտրոնացեք ձեր նպատակի վրա։ Դուք ցանկանում եք, որ ձեր երեխան պատրաստված լինի չափահաս կյանքի համար, կարողանա կառավարել իր զգացումները և կյանքում հաջողությունների հասնի։ Սակայն այդ ամենը չի հաջողվի, եթե կատարեք երեխայի յուրաքանչյուր ցանկությունը։ Աստվածաշունչն ասում է, որ եթե ինչ-որ մեկին «մանկությունից երես են տալիս, հետագայում նա անշնորհակալ» է դառնում (Առակներ 29։21)։ Երեխային լավ դաստիարակություն տալու համար հարկ կլինի երբեմն մերժել նրա խնդրանքը։ Դա միմիայն օգուտներ կբերի նրան։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 19։18։

Ոչ ասելիս վճռական եղեք։ Հիշեք, որ դուք՝ որպես ծնող, իշխանություն ունեք ձեր երեխայի վրա։ Հետևաբար, կարիք չկա նրա հետ քննարկելու ձեր որոշումը, ասես պետք է ստանաք նրա հավանությունը։ Իհարկե, մեծանալով՝ երեխան պետք է մարզի իր ըմբռնողականությունը՝ «ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ Ուստի սխալ չէ երեխայի հետ տրամաբանելը։ Սակայն քանի դեռ երեխան փոքր է, կարիք չկա երկար-բարակ քննարկելու, թե ինչու նրան ասացիք ոչ։ Եթե այդպես վարվեք, նա կմտածի, թե ձեր որոշումը վերջնական չէ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Եփեսացիներ 6։1։

Հավատարիմ եղեք ձեր որոշմանը։ Երեխան իր նվնվոցով կամ աղերսանքով գուցե փորձի համոզել ծնողին անելու իր ուզածը։ Ի՞նչ կարող եք անել, եթե նա իրեն այդպես է պահում տանը։ Մի գրքում խորհուրդ է տրվում. «Երեխային մենակ թողեք»։ Այնտեղ նաև նշվում է. «Ասեք նրան. «Եթե քեզ այդպես ես պահելու, պահի՛ր, դո՛ւ գիտես, բայց ես չեմ պատրաստվում լսել քո նվնվոցը։ Գնա՛ քո սենյակ ու այնքա՛ն նվնվա, մինչև հանգստանաս»»։ Սկզբում ձեզ համար գուցե դժվար լինի հաստատակամ լինել, իսկ երեխայի համար գուցե դժվար լինի հարմարվել իրավիճակին։ Սակայն երբ նա հասկանա, որ ձեր խոսքի տերն եք, հավանաբար, գնալով ավելի քիչ կհակառակվի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 5։12։

Մի՛ ասեք ոչ՝ պարզապես ցույց տալու համար, որ որպես ծնող՝ իշխանություն ունեք երեխայի վրա

Ողջամիտ եղեք։ Մի՛ ասեք ոչ՝ պարզապես ցույց տալու համար, որ որպես ծնող՝ իշխանություն ունեք երեխայի վրա, այլ «թող ձեր խոհեմությունը» ակնհայտ լինի (Փիլիպպեցիներ 4։5)։ Շատ դեպքերում կարելի է կատարել երեխայի խնդրանքը, եթե դա տեղին է, բայց մի՛ արեք դա զուտ այն պատճառով, որ նա նվնվում է։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։21։

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐ

  • «Պատժիր որդուդ, քանի դեռ հույս կա» (Առակներ 19։18)։

  • «Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիներ 6։1)։

  • «Թող ձեր «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ» (Հակոբոս 5։12)։

  • «Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21)։

ԿԱՐԵՎՈՐ Է ԱՍԵԼ ՈՉ

«Բնական է, որ բոլորս էլ ուզում ենք մեր երեխաներին ուրախ ու զվարթ տեսնել։ Սակայն պետք է հիշենք, որ եթե մեր երեխաները երբեք չեն զայրանում մեզ վրա, չեն վշտանում ու հուսախաբ չեն լինում, դա կարող է ազդանշան լինել, որ մենք՝ որպես ծնող, լավ չենք կատարում մեր դերը։ Ինչպե՞ս երեխաները կկարողանան տոկալ հուսախաբության ու հիասթափության բախվելիս, եթե փորձ չունենան այդ հարցում։ Ինչպե՞ս կարող են ձեր երեխաները ինքնատիրապետում ունենալ, եթե չկրթեք նրանց։ Ձեր պարտականությունն է կյանքի համար կարևոր այս բաները երեխային սովորեցնել՝ ասելով ոչ» (Դեյվիդ Ուոլշ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը