Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/13 էջ 3
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իսրայել
  • Ավստրալիա
  • Հունաստան
  • Միացյալ նահանգներ
  • Մադագասկար
  • Վճռականորեն տրամադրված ենք՝ ծառայելու Եհովային
    2006 Դիտարան
2013 Արթնացե՛ք
g 2/13 էջ 3

Դիտում ենք աշխարհը

Իսրայել

Այն երեխաները, որոնք «բնածին արատ ունեն, որը հնարավոր էր հայտնաբերել նախքան ծնվելը», այլևս չեն կարող դատական գործ հարուցել բժիշկների դեմ «սխալ կյանքի» համար, ինչպես տեղեկացնում է Haaretz.com կայքը։ Ծնողները, սակայն, կարող են գործ հարուցել «սխալ ծնունդի» համար, որպեսզի փոխհատուցում ստանան «հաշմանդամ երեխային մեծացնելու հետ կապված լրացուցիչ ծախսերը և նրա կարիքները հոգալու համար ողջ կյանքի ընթացքում»։

Ավստրալիա

Ավստրալիայում 10 զույգից 8-ը ամուսնանալուց առաջ իրար հետ է ապրում։

Հունաստան

Հունաստանի առողջապահության նախարարության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2011 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում Հունաստանում 40 տոկոսով աճել է ինքնասպանությունների թիվը՝ համեմատած 2010 թ. նույն ժամանակահատվածի հետ։ Այդ աճը համընկել է վերջին ֆինանսական ճգնաժամի սկզբին։

Միացյալ նահանգներ

Բնական ռեսուրսների պահպանության խորհրդի համաձայն՝ համազգային սննդի գրեթե 40 տոկոսը կորչում է։ Օրինակ՝ ըստ հաշվարկների՝ բերքի 7 տոկոսը երբեք չի հավաքվում, ռեստորաններում և ճաշարաններում մատուցվող սննդի 17 տոկոսը այդպես էլ չեն ուտում, իսկ ընտանիքները իրենց գնած ուտելիքի մոտ 25 տոկոսը թափում են։

Մադագասկար

Մադագասկարում վերջերս հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր քամելեոնը։ Նրա երկարությունը հասնում է մինչև 29 միլիմետրի։ Այդ շագանակագույն մողեսներից մի քանիսը այնքան փոքր են, որ կարող են տեղավորվել մարդու եղունգի վրա։ Քանի որ այդ քամելեոնի բնական միջավայրը սպառնալիքի տակ է, նա կարող է ոչնչացման առաջ կանգնել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը