Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 8/12 էջ 4–5
  • Համակված բռնության մոլուցքով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համակված բռնության մոլուցքով
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կարո՞ղ է բռնություն ներկայացնող մեդիան ազդել քեզ վրա
  • Բռնություն
    2015 Արթնացե՛ք
  • Հեռուստացույց «խորամանկ ուսուցիչ»
    2007 Արթնացե՛ք
  • Բռնությունը մի օր վերջ կգտնի՞
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2005 Դիտարան
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 8/12 էջ 4–5

Համակված բռնության մոլուցքով

ԱՇԽԱՐՀՆ այսօր համակված է բռնության մոլուցքով։ Այդ պատճառով մեդիայով միշտ բռնություն է ներկայացվում։ «Վերջին տարիներին մեդիայով ներկայացվող բռնության հետ կապված ինչ-որ բան է փոխվել. մեծացել է ծավալը»,— նշում է մի կազմակերպություն։ Դրանից բացի, այն ցուցադրվում է «ավելի պատկերավոր, ավելի բաց տեսարաններով և ավելի դաժանորեն» (Media Awareness Network)։ Նկատի առնենք հետևյալը։

Երաժշտություն։ Գնալով ավելի շատանում են բռնության մասին երգերը, և, ինչպես տեղեկացնում է վերոնշյալ աղբյուրը, դա «նորմալ բան է համարվում երաժշտության արդյունաբերության մեջ»։ Որոշ երգերում օգտագործվում է լկտի լեզու, փառաբանվում են սպանությունն ու բռնաբարությունը, նույնիսկ սեփական կնոջ և մոր։

Տեսախաղեր։ «Անհանգստացնող փաստն այն է, որ տեսախաղերը ողողված են արյունահեղության տեսարաններով»,— նշում է բրիտանական մի ամսագիր տեսախաղերի սիրահարների համար։ Նաև ավելացնում է. «Իրականում, պետք է որոշ չափով սիրել բռնություն՝ տեսախաղեր դիտելու համար»։ Օրինակ՝ հայտնի մի խաղ կա, որը հնարավորություն է տալիս խաղացողներին բեյսբոլի փայտով ծեծել կանանց մինչև մահվան աստիճան։ Որոշ մասնագետներ կարծում են, որ տեսախաղերը, լինելով ինտերակտիվ, ավելի շատ բացասական ազդեցություն են թողնում երեխաների վրա, քան հեռուստացույցը։

Ֆիլմեր։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բռնությունը, սեքսը և հայհոյությունը ավելի են շատացել ֆիլմերում, և չես կարող վստահել տվյալ ֆիլմի բովանդակության մասին նշված գնահատականին։ Ավելին, միայն «բացասական հերոսները» չէ, որ բռնի են։ Մի հետազոտության արդյունքների համաձայն՝ հեռուստացույցով, ֆիլմերում և երաժըշտական հոլովակների մեջ ցուցադրվող բռնության մոտ կեսը անում են «դրական հերոսները»։

Լրատվական գործակալություններ։ «Եթե արյուն կա, ապա արդեն հետաքրքիր է» սկզբունքով առաջնորդվում են շատ լրատվական գործակալություններ։ Լրատվությունը մեծ բիզնես է, և լրագրողները գիտեն, որ բռնությունը գրավում է դիտողներին, իսկ դիտողների մեծ թիվը գրավում է գովազդատուներին, որոնք շատ երկրներում ֆինանսավորում են հեռուստաընկերություններին։

Վեբ կայքեր։ Մարդկանց տանջելու, անդամահատելու և դաժանորեն սպանելու թե՛ վիրտուալ, թե՛ իրական տեսարանները հասանելի են ինտերնետում։ Եվ շատ երեխաներ օգտվում են նմանատիպ կայքերից։

Կարո՞ղ է բռնություն ներկայացնող մեդիան ազդել քեզ վրա

Կարո՞ղ ենք ասել, որ հեռուստատեսությամբ, ֆիլմերում, գրքերում, երաժշտության և զվարճության այլ ձևերի մեջ ներկայացվող բռնությունը ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ Չնայած նրանք, ովքեր եկամուտ են ստանում մեդիայի միջոցով բռնություն ցուցադրելով, ասում են, որ իրենց արտադրությունը չի վնասում, բայց հաշվի առնենք հետևյալը. մարդկանց մտքի վրա ազդելու համար բիզնեսի աշխարհը միլիարդավոր դոլարներ է վճարում գովազդների համար, որոնցից յուրաքանչյուրը գուցե ընդամենը 30 վայրկյան է տևում։ Այդ դեպքում խելամի՞տ է մտածել, որ 90 րոպեանոց ֆիլմը, որի հերոսները անբարո և դաժան են, քիչ ազդեցություն կթողնի կամ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի թողնի մարդկանց, հատկապես տպավորվող երեխաների վրա։

Մեր Արարիչը՝ Եհովա Աստված, մեզնից լավ գիտի մարդկային էությունը։ Իսկ ի՞նչ է նա ասել մեզ բռնի մարդկանց հետ ընկերակցելու, այդ թվում նաև նրանց մասին, ովքեր մեդիայի միջոցով են մեզ զվարճացնում։ Կարդա՛ հետևյալ սուրբգրային համարները։

● «Եհովան քննում է ինչպես արդարին, այնպես էլ ամբարշտին, իսկ բռնություն սիրողին ատում է Նրա հոգին» (Սաղմոս 11։5)։

● «Բարկության տեր մարդու հետ մի՛ ընկերացիր և դյուրագրգիռ մարդու հետ մի՛ հաղորդակցվիր, որ նրա ճանապարհները չընդօրինակես, և քո հոգին որոգայթի մեջ չընկնի» (Առակներ 22։24, 25)։

Ինչ խոսք, հնարավոր չէ լիովին պաշտպանված լինել վատ ազդեցությունից։ Բայց կարող ենք ընտրել, թե ինչ ենք նայում կամ լսում և թե ում հետ ենք շփվում։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Ինչպիսի՞ մարդ եմ ուզում դառնալ»։ Եվ շփվիր այնպիսի մարդկանց հետ, ովքեր հենց այդպիսին են և ունեն նույն արժեքներն ու նպատակները, որ դու ունես (Առակներ 13։20)։

Թեև բռնության հանդեպ մեր վերաբերմունքի վրա կարող են ազդել ընկերները և զվարճությունների ձևերը, սակայն կան այլ գործոններ, որ նույնպես կարող են ազդեցություն թողնել։ Որո՞նք են դրանք։

[նկար 5-րդ էջի վրա]

Զվարճությունների ընտրությունը կարող է ազդել բռնության հանդեպ մեր վերաբերմունքի վրա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը