Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/12 էջ 20
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ռուս ուղղափառ քահանաները ձգտում են պաշտոնի
  • Օրենսդիրները շփոթության մեջ են
  • Ֆլիրտը անվնաս մի բա՞ն է
    Երիտասարդները հարցնում են
  • Վերջապես գտա իսկական ազատություն
    2012 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2012 Դիտարան
2012 Արթնացե՛ք
g 1/12 էջ 20

Դիտում ենք աշխարհը

Գերմանիայում անցկացված մի հարցման ժամանակ պարզ դարձավ, որ չափահաս մարդկանց 76,3 տոկոսը ֆլիրտը համարում է «բացարձակ անվնաս» և «ֆլիրտ անել չի նշանակում լուրջ ռոմանտիկ զգացումներ ունենալ դիմացինի հանդեպ»։ Այդ մարդկանց գրեթե կեսը նշել է, որ նորմալ է, երբ ամուսնացած մարդը ֆլիրտ է անում անծանոթի հետ (APOTHEKEN UMSCHAU, ԳԵՐՄԱՆԻԱ)։

Ռուսների 48 տոկոսը այն կարծիքին է, որ ահաբեկչական հարձակումները «անակնկալ չեն» և դարձել են «մեր կյանքի մի մասը» (KOMMERSANT, ՌՈՒՍԱՍՏԱՆ)։

«Միջին դարերում շրջափակումների ժամանակ օգտագործված մեթոդին հետևելով»՝ մեքսիկացի մաքսանենգները հանդգնաբար փորձել են կիրառել այդ հին, օրիգինալ մեթոդը՝ խուսափելու սահմանապահներից. նրանք մեքենայի «քարշակին» ամրացրել են ուժեղ էլաստիկ սարք, որի միջոցով պետք է «թմրադեղերը շպրտեին» ԱՄՆ-ի սահմանի ցանկապատից մյուս կողմ (REUTERS NEWS SERVICE, ԱՄՆ)։

Չնայած Նյու Յորքի բնակիչները սկսել են ավելի քիչ ծխել, առողջարար սնունդ օգտագործել, ավելի շատ հեծանիվ քշել, բայց կա մի ցուցանիշ, որը վերջին տասը տարում գրեթե չի փոխվել։ «Յուրաքանչյուր հինգ հղի կանանցից երկուսը» աբորտ է անում (THE NEW YORK TIMES, ԱՄՆ)։

Հակահամաճարակային (դեռատիզացիոն) կենտրոնի աշխատողները ապշել էին, երբ իրենց զանգահարեցին ու խնդրեցին, որ գան ու բռնեն մի աղվեսի, որը կիսակառույց երկնաքեր շենքի 72-րդ հարկում էր՝ Լոնդոնի կենտրոնական մասում։ «Շինարարների թողած կտորտանքներում ապրող» աղվեսին մոտակա տարածքում ազատ արձակեցին (THE TELEGRAPH, ԼՈՆԴՈՆ)։

Ռուս ուղղափառ քահանաները ձգտում են պաշտոնի

«Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը հավանություն է տվել իր եկեղեցու անդամներին հավակնելու պաշտոնի, որ պաշտպանեն եկեղեցին աղանդներից և վտանգներից»,— տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ-Նովոստի» միջազգային լրատվական գործակալությունը։ Եպիսկոպոսների խոսքերի համաձայն՝ այս հարցը բարձրացել է, քանի որ անհրաժեշտ է «պայքարել այնպիսի ուժերի դեմ, ինչպիսիք են աղանդավորականները և այլ կրոնի անդամներ, որոնք ուզում են իշխանության միջոցով պայքարել ուղղափառ եկեղեցու դեմ»։

Օրենսդիրները շփոթության մեջ են

Անպտղությունը բուժելու մեթոդները, որոնք մի ժամանակ անիրական էին համարվում, նոր իրավական խնդիրների առաջ են կանգնեցնում։ «Ամեն տարի երեխաներ են ծնվում այնպիսի սերմնահեղուկից կամ սաղմից, որը ամիսներ կամ տարիներ շարունակ պահված է եղել»,— ասվում է «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթում։ Այնտեղ նաև նշվում է. «Որոշ դեպքերում ծնողներից մեկը, սովորաբար հայրը, արդեն մահացած է լինում»։ Միացյալ Նահանգներում որբ երեխաները ամեն ամիս սոցիալական ապահովագրությունից որոշակի գումար են ստանում։ Սակայն տարբեր պետություններում այս հարցին վերաբերող օրենքները տարբեր են, քանի որ հարց է առաջանում, թե արդյոք պետք է ֆինանսական օժանդակություն տրամադրել երեխային, որը բեղմնավորվել է ծնողներից մեկի մահից հետո։ Մինեսոտայի իրավաբան Սոնի Միլլերը նշում է. «Այս առնչությամբ օրենքներ չկան, քանի որ օրենսդիրների մտքով անգամ չէր անցնում, որ բժշկության բնագավառում նման առաջընթաց կլինի»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը