Անազնվություն ամենուր
Դենինa աշխատում է Հոնկոնգում գործող մի մեծ ֆիրմայում։ Քանի որ իր ֆիրմայի համար մի գործարանից պետք է ապրանքներ գներ, գործարքն իրականացնելու համար հանդիպեց տնօրենի հետ, որպեսզի քննարկեն, թե արդյոք տվյալ գործարանը կարող է իր ֆիրմայի պահանջներին համապատասխան գործել։ Մի քանի օր անց տնօրենը Դենիին հրավիրեց ճաշի ու մի ծրար տվեց, որի մեջ մի քանի հազար դոլար կար։ Այդ կաշառքը հավասար էր Դենիի մեկ տարվա աշխատավարձին։
● Այս իրավիճակը շատերին է ծանոթ։ Ողջ աշխարհում անազնվությունը ցնցող մասշտաբների է հասել։ Իրավաբանական փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2001-ից 2007 թվականներին գերմանական մի մեծ արդյունաբերական ֆիրմա 1,4 միլիարդ դոլար կաշառք է տվել տարբեր գործարքներ կնքելու համար։
Թեև հայտնի խոշոր ֆիրմաների սկանդալները նպաստել են որոշ բարեփոխումների, սակայն իրավիճակը գնալով վատանում է։ 2010 թ.-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում «վերջին երեք տարիներին կոռուպցիան մեծ թափ է առել»։
Ինչո՞ւ է անազնվությունը այսքան տարածված։ Արժե՞ ազնիվ լինել։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ Աստվածաշնչի խորհուրդները գործնակա՞ն են այս հարցում։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։