Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/11 էջ 27
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2011 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Խայտառակ պատմություն»
  • Ջուր՝ Լուսնի վրա
  • Ոսկյա սալիկներ՝ ավտոմատ մեքենաների միջից
  • Փնտրիր ոսկուց շատ ավելի թանկ բան
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Գիտեի՞ք արդյոք
    2008 Դիտարան
2011 Արթնացե՛ք
g 4/11 էջ 27

Դիտում ենք աշխարհը

Ռուսների ավելի քան կեսը մտածում է, որ կաշառքը «խնդիրները լուծելու» լավագույն ձևն է («ՌԵՅԹԵՐ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ)։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չափահաս չինացիների 17,5 տոկոսը տառապում է մտավոր հիվանդություններով... Կանայք ավելի շատ են տառապում տրամադրության և տագնապային խանգարումներով, քան տղամարդիկ» («ՉԱՅՆԱ ԴԵՅԼԻ», ՉԻՆԱՍՏԱՆ)։

«Համաձայն Ազգային անվտանգության խորհրդի նոր տվյալների՝ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած բոլոր ավտովթարների առնվազն 28 տոկոսի կամ ամեն տարի տեղի ունեցող 1,6 միլիոն ավտովթարների պատճառը այն վարորդներն են, ովքեր մեքենա վարելիս բջջային հեռախոսով են խոսում կամ sms-ներ են գրում և կարդում» (UC BERKELEY WELLNESS LETTER, ԱՄՆ)։

«Խայտառակ պատմություն»

Իռլանդական մի թերթում ասվում է. ««Երեխաներին բռնության ենթարկելու վերաբերյալ հանձնաժողովի հաշվետվությունը» խայտառակ պատմություն է երևան հանում Իռլանդիայի մասին» (The Irish Times)։ Թերթի համաձայն՝ այս հաշվետվությունը բացահայտում է, որ կաթոլիկական հաստատություններում երեխաները կանոնավորաբար բռնության են ենթարկվում։ «Ծեծում են այն երեխաներին, որոնց հանցանքը նրանում է, որ իրենց գլխին ոջիլ կա», ու անընդհատ սեռական բռնության են ենթարկում։ Թերթում ասվում է, որ նման արարքները անտեսվում էին «կաթոլիկ եկեղեցու բացարձակ իշխանության հանդեպ» ոչ ճիշտ նվիրվածություն դրսևորելու պատճառով։ «Ամո՛թ ձեզ, կառավարությո՛ւն և եկեղեցի՛»,— այսպիսին էր «Թայմ» թերթի մի հոդվածի վերնագիրը։ Այս խոսքերը ասել է մի կին, որն իր կարեկցանքն է արտահայտել զոհերի հանդեպ։

Ջուր՝ Լուսնի վրա

Գիտնականները, որոնք այնպես են արել, որ երկաստիճան հրթիռը բախվի Լուսնի մակերևույթին, ասում են, որ դրա արդյունքում առաջ եկած փոշու մեջ ջուր են հայտնաբերել։ Փոշու ամպը ուսումնասիրել են սպեկտրոմետրերի օգնությամբ, սարքեր, որոնք զննում են նյութի բաղադրությունը՝ առանձնացնելով կլանվող կամ արձակվող լույսի ալիքի երկարությունները։ «Մենք բացահայտում ենք մեր ամենամոտ հարևանի գաղտնիքները և այդպիսով՝ արեգակնային համակարգի գաղտնիքները»,— ասաց Մայքլ Վարգոն, որը Վաշինգտոնում գտնվող ՆԱՍԱ վարչության գլխավոր գիտնականն է։ Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Լուսնի հյուսիսային բևեռում միլիոնավոր տոննա ջուր կա։

Ոսկյա սալիկներ՝ ավտոմատ մեքենաների միջից

Աշխարհի որոշ երկրներում այժմ կարելի է ընդգրկել ոսկյա սալիկներ ապրանքների այն երկար ցուցակի մեջ, որոնք հնարավոր է ստանալ ավտոմատ մեքենաներից։ Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Աբու Դաբի քաղաքի հյուրանոցներից մեկում տեղադրվել է մի մեքենա, որի մեջ կա 320 ապրանք, այդ թվում նաև 10 գրամ կշռող ոսկյա սալիկներ և ոսկյա մետաղադրամներ։ Քանի որ մեքենան միացված է ինտերնետին, յուրաքանչյուր տասը րոպեն մեկ թարմ տեղեկություն է հայտնում, թե միջազգային շուկայում ինչ գին ունի ոսկին։ Մեքենան ընդունում է միայն տեղի դրամական միավորը, սակայն արտադրողները մտածում են նաև հնարավոր դարձնել մեքենայից վարկաքարտերով օգտվելը։ Ինչպես նշում է «Ռեյթեր» լրատվական գործակալությունը, ոսկյա սալիկները նման ձևով են վաճառվում, «քանի որ տարածաշրջանում ոսկու մեծ պահանջարկ կա»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը