«Շնորհակալ եմ ձեզ, որ օգնեցիք տեսնելու, որ Աստված սիրող Հայր է»
● Տասնիննամյա մի աղջիկ, որն ապրում է Միացյալ Նահանգների հարավում, գրում է. «Մանկուց ես ընտանիքիս հետ եկեղեցի եմ գնացել ու ընդունում եմ, որ Քրիստոսն իմ Փրկիչն է։ Սակայն տարիներ շարունակ վախեցել եմ Աստծու դատաստանից, վախեցել եմ դժոխքում տանջվելուց։ Ես սկսեցի կարդալ ձեր գիրքը՝ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։
Ընդամենը մի քանի գլուխ կարդալուց հետո հոգիս լցվեց խաղաղությամբ, ասես մի ծանր քար ընկավ իմ սրտից։ Ես հիմա հասկանում եմ, որ Եհովան իրականում սիրող, բարի ու ողորմած Աստված է։ Ճիշտ է, նա ցանկանում է, որ մոտենամ իրեն, սակայն չի ուզում, որ դա անեմ վախից դրդված։ Այս կիրակի առաջին անգամ գնալու եմ Եհովայի վկաների Թագավորության սրահ։ Ես անչափ ուրախ եմ։ Շնորհակալ եմ ձեզ, որ օգնեցիք տեսնելու, որ Աստված սիրող Հայր է և չի ստեղծել կրակներով լի դժոխք»։
«Աստվածաշունչը սովորեցնում է» գրքում քննարկվում են այլ կարևոր հարցեր ևս, ինչպես օրինակ՝ ինչ է լինում մահից հետո, ինչ հույս կա մահացածների վերաբերյալ, ինչպես երջանիկ ընտանեկան կյանք ունենալ, ով է Աստված և ով է Հիսուս Քրիստոսը, ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը։ Դուք կարող եք պատվիրել այս գիրքը՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով այս պարբերագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով։
❑ Ես պատվիրում եմ այստեղ պատկերված գիրքը։
❑ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար