Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/10 էջ 3
  • «Արդեն հոգնել եմ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Արդեն հոգնել եմ»
  • 2010 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյո՞ք ամուսնալուծվելը ելք է
    2004 Արթնացե՛ք
  • Քանդված օջախ. ի՞նչ ազդեցություն է թողնում ամուսնալուծությունը երեխաների վրա
    2010 Արթնացե՛ք
  • Ի՞նչ ազդեցություն է ունենում ամուսնալուծությունը երեխաների վրա
    Աջակցություն ընտանիքին
  • Քրիստոնյայի համար ո՞րն է ամուսնալուծվելու միակ պատճառը
    2003 Դիտարան
Ավելին
2010 Արթնացե՛ք
g 4/10 էջ 3

«Արդեն հոգնել եմ»

Երբ կիսաքանդ տուն ես տեսնում, մտածում ես, որ երկար տարիներ այն լքված ու անուշադրության է մատնված եղել։ Ինչ խոսք, ժամանակի ընթացքում տունը քայքայվում է քամու և անձրևների պատճառով։ Այն խարխուլ է և թվում է, թե ուր որ է փուլ կգա։

ԿԱՐԵԼԻ է ասել, որ այսօր շատ ընտանիքներ քայքայման եզրին են կանգնած։ Գուցե կարծում ես, որ ձեր ամուսնությունն էլ է փլուզվում։ Եթե իսկապես շատ խնդիրներ կան ձեր ընտանիքում, ապա մի՛ հուսալքվիր։ Չկա այնպիսի ընտանիք, որ խնդիր չունենա։ Աստվածաշունչը նույնպես նշում է, որ ամուսնացածները «նեղություն» կունենան (1 Կորնթացիներ 7։28)։

Այս խոսքերի ճշմարտացիությունը շեշտելով՝ հետազոտողների մի խումբ հետևյալն է ասում. «Ամուսնությունը մեր հասարակության մեջ ամենավտանգավոր բանն է, այդուհանդերձ, բազում մարդիկ ամեն օր ամուսնանում են»։ Այդ հետազոտողները նաև ավելացնում են. «Այն, ինչ սկսվում է ուրախությամբ և բազում խոստումներով, կարող է դառնալ ցավալի իրականություն անհատի ողջ կյանքի ընթացքում»։

Իսկ ի՞նչ կարելի է ասել քո և կողակցիդ փոխհարաբերությունների մասին։ Կարելի՞ է ասել, որ դուք

● միշտ վիճում եք,

● դառը խոսքեր եք ասում իրար,

● հավատարիմ չեք,

● ատելությամբ եք լցված միմյանց նկատմամբ։

Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել, եթե քեզ թվում է, թե ուր որ է ձեր ամուսնությանը վերջ կդրվի։ Արդյո՞ք խնդրի լուծումը ամուսնալուծությունն է։

[շրջանակ/​նկար 3-րդ էջի վրա]

«ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ»

Այսօր գնալով մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր ամուսնալուծվում են։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ ամուսնալուծությունը արտասովոր բան է համարվել։ 1960–ականներից հետո, ինչպես նշում է Բարբարա Դեֆոն իր գրքում, «ամուսնալուծվողների թիվը զարմանալիորեն արագ աճեց» (The Divorce Culture)։ Նա նաև գրում է. «Այս թիվը կտրուկ աճեց ընդամենը մեկ տասնամյակ հետո և այդպես մինչև 1980–ականների սկիզբը, որից հետո Արևմտյան երկրներում այս հարցում կայունություն նկատվեց։ Այս կտրուկ և շարունակական պրոցեսի արդյունքում ընդամենը երեք տասնամյակ հետո արտասովոր համարվող ամուսնալուծությունը դարձավ սովորական բան»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը