Արդյոք պատահականությո՞ւն է
Ոսկոր. «ինժեներական արվեստի գլուխգործոց»
● Ոսկորը համարվում է «ինժեներական արվեստի գլուխգործոց իր առաձգականության, ճնշմանը դիմանալու ամրության շնորհիվ»։
Նկատի առնենք հետևյալը։ Մարդու կմախքը բաղկացած է մոտ 206 ոսկորներից և 68 հոդերից։ Ամենամեծ ոսկորը կողն է, կամ՝ կողոսկրը, իսկ ամենափոքրը ասպանդակն է՝ ականջում գտնվող լսողական ոսկրիկներից մեկը։ Երբ դիտում ենք հմուտ մարմնամարզիկներին զանազան վարժություններ կատարելիս, համոզվում ենք, որ ոսկորները, մկանները, աճառները և հոդերը մարմնին զարմանալի ճկունություն են հաղորդում։ Միացյալ Նահանգների Տիեզերագիտության կենսաբանական–բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտը նշում է. «Մարդու բութ մատն ուսումնասիրելը միայն բավական է, որ ցանկացած անհատ համոզվի, որ մեր մարմնի «ճարտարապետը» հանճար է, ով էլ որ նա լինի յուրաքանչյուրիս համար» (National Space Biomedical Research Institute)։
Ոսկորը կարող է դիմանալ շատ ուժգին հարվածի։ «[Նրա] կառուցվածքը նման է երկաթբետոնի կառուցվածքին։ Պողպատյա ամրանը (արմատուրա) երկաթբետոնին հաղորդում է առաձգականություն, իսկ ցեմենտը, ավազը և գետաքարը՝ ամրություն։ Այդուհանդերձ, ոսկորն ավելի ամուր է, քան ամենաորակյալ երկաթբետոնը»,— նշում է վերոհիշյալ գիտահետազոտական ինստիտուտը։ Իսկ Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) քիմիկա–տեխնոլոգիական գիտությունների և մետալուրգիայի պրոֆեսոր Ռոբերտ Ռիչելը ասում է. «Մենք միայն կարող ենք երազել նման բան ստեղծելու մասին»։
Ոսկորը կազմում է անթիվ–անհամար կենդանի օրգանիզմների բաղկացուցիչ մասը։ Ի տարբերություն երկաթբետոնի՝ ոսկորն ունի ինքնավերականգնման հատկություն։ Դրա աճն ու զարգացումը կարգավորվում է հորմոնների միջոցով։ Այն կարևոր դեր ունի արյան բջիջների առաջացման հարցում։ Մկանների նման՝ ոսկորներն ավելի են ամրանում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Դա է պատճառը, որ ատլետների ոսկորներն ավելի ծանր են, քան այն մարդկանց ոսկորները, ովքեր նստակյաց կյանք են վարում։
Ի՞նչ ես կարծում։ Արդյոք ոսկորը պատահականությա՞ն արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։
[նկար 10-րդ էջի վրա]
Ոսկրի կառուցվածքը (մեծացրած պատկեր)
[նկար 10-րդ էջի վրա. թուլտվությամբ]
Leg bone: © MedicalRF.com/age fotostock; close-up: © Alfred Pasieka/Photo Researchers, Inc.; gymnast: Cultura RF/Punchstock