ԵՐԳ 132
Հիմա մեկ մարմին ենք
Տպագիր թողարկում
1. Օ՜, վերջապես ես գտա քեզ,
Եվ մեկ մարմին դարձանք մենք ասես։
Հիմա այլևս մենակ չեմ.
Կողքիս ես դու, ի՛մ կես։
Սեր ու հարգանք միշտ ցույց կտանք,
Կփայփայենք միմյանց շարունակ։
Ամուր է մեր միությունը,
Պարան է երեքտակ։
Հոր առջև երդումն է մեր հնչել՝
Մեր ամբողջ կյանքում
Վերջ չի լինի մեր սիրուն։
Թող միշտ մնանք հավատարիմ
Եվ ծառայենք մեր Մեծ Արարչին։
Դու ինձ համար թանկ պարգև ես,
Իմ ողջ կյանքի՛ ընկեր, ի՛մ սեր։
(Տես նաև Ծննդ. 29։18; Ժող. 4։9, 10; 1 Կորնթ. 13։8)։