Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/07 էջ 22
  • Մեծ ներդրում բժշկության մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեծ ներդրում բժշկության մեջ
  • 2007 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Դուք ունեք ընտրելու իրավունք
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
  • Ներարկմանը փոխարինող արդյունավետ մեթոդներ
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
2007 Արթնացե՛ք
g 10/07 էջ 22

Մեծ ներդրում բժշկության մեջ

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՄԵՔՍԻԿԱՅԻՑ

Հայտնի է, որ Եհովայի վկաները նախընտրում են բուժման անարյուն մեթոդներ։ Աստվածաշնչյան հիմք ունեցող այս դիրքորոշումը քննադատության է ենթարկվում որոշ մարդկանց կողմից։ Սակայն ահա թե ինչ էր գրվել Մեխիկոյում հայտնի «Ռեֆորմա» («Reforma») թերթում, որտեղ տպագրված էին Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի գլխավոր վիրաբույժ Անխել Հերերայի խոսքերը։ Նա ասել էր. «Վկաները ո՛չ տգետներ են, ո՛չ էլ մոլեռանդներ։.... [Նրանք] մեծ ներդրում ունեցան բժշկության մեջ, քանի որ մղեցին բժիշկներին արյան կորուստը նվազեցնելու միջոցներ գտնել»։

Տասնհինգ տարի առաջ Հերերայի նախաձեռնությամբ անեսթեզիոլոգների և վիրաբույժների մի խումբ կազմվեց անարյուն վիրահատություններ կատարելու նպատակով։ Այդ խմբի անդամ անեսթեզիոլոգ Իսիդրո Մարտինեզը ասում է. «Եթե անզգայացումը կատարվի համապատասխան ձևով, հնարավոր կլինի կիրառել արյան պահպանման բոլոր մեթոդները։ Ուստի մենք ի վիճակի ենք օգնելու Եհովայի վկաներին՝ այդպիսով հարգանք դրսևորելով նրանց դիրքորոշման նկատմամբ»։

Ինչպես նշվում էր վերոհիշյալ թերթի 2006 թ. հոկտեմբերի համարում, գոյություն ունեն արյան ներարկմանը փոխարինող ավելի քան 30 միջոցներ։ Դրանց թվում են՝ արյան անոթների խարումը, արյան ծավալը մեծացնող նյութերը, ինչպես նաև օրգանները պատելու համար նախատեսված հատուկ մարլյան, որն արտազատում է արյունահոսությունը արգելակող նյութեր։a

Մեխիկոյի Լա Ռազա հիվանդանոցի գլխավոր սրտավիրաբույժ Մոիզես Կալդերոնը կանոնավորաբար անարյուն վիրահատություններ է անում։ «Ռեֆորմա» թերթում մեջբերված էին նրա հետևյալ խոսքերը. «[Արյան] փոխներարկումը անվտանգ չէ, քանզի կարող է վիրուսների, մանրէների և մակաբույծների փոխանցման պատճառ դառնալ։ Այն կարող է նաև ալերգիկ հակազդեցություն առաջացնել, որը վնասում է երիկամների ու թոքերի ֆունկցիան»։ Կալդերոնը նաև նշում է, որ վերոհիշյալ պատճառներով նրանք «բոլոր հիվանդներին վիրահատում են ինչպես Եհովայի վկաներին»։ Նա ասում է. «Մենք ջանք են թափում հնարավորինս նվազեցնել արյունահոսությունը, ձգտում ենք համալրել արյան կորուստը և օգտագործում ենք արյունահոսությունը արգելակող դեղամիջոցներ»։

Այս ամենից բացի, վերոհիշյալ թերթում մեջբերվում էին Աստվածաշնչի «Գործեր» գրքի 15։28, 29 խոսքերը, որոնցով Եհովայի վկաները հիմնավորում են իրենց դիրքորոշումը։ Այդ համարում արձանագրված է առաքյալների հետևյալ հրահանգը. «Սուրբ ոգուն և մեզ հաճելի եղավ, որ ոչ մի ավել ծանրություն չդնենք ձեզ վրա՝ բացի այս անհրաժեշտ բաներից. հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից, արյունից, խեղդված կենդանիներից և պոռնկությունից»։

Եհովայի վկաների՝ Մեքսիկայի մասնաճյուղում գործող Հիվանդանոցային տեղեկատվական բաժինը հայտնում է, որ իրենց երկրում կա 75 Հիվանդանոցների հետ կապի կոմիտե։ Այդ կոմիտեներում ծառայող 950 կամավորները այցելում են բժիշկներին՝ անարյուն վիրաբուժության վերաբերյալ տեղեկություններ և նյութեր տրամադրելու նպատակով։ Արդյունքում Մեքսիկայում ապրող մոտ 2 000 բժիշկներ պատրաստ են բուժել Եհովայի վկաներին՝ առանց արյան օգտագործման, ինչի համար վերջիններս անչափ երախտապարտ են։ Այդ պատրաստակամության շնորհիվ վերոհիշյալ բժիշկները նաև ավելի մեծ փորձ են ձեռք բերում, որն իրենց մեծապես օգնում է այն հիվանդներին բուժելիս, ովքեր Եհովայի վկաներ չեն։

[Ծանոթագրություն]

a «Արթնացե՛ք» պարբերագիրը կոնկրետ խորհուրդներ չի տալիս անարյուն վիրաբուժության մեթոդների ընտրության վերաբերյալ, քանի որ յուրաքանչյուր մարդ անձամբ պետք է որոշում կայացնի այդ հարցում։

[Նկար 22–րդ էջի վրա]

Անխել Հերերա

[Նկար 22–րդ էջի վրա]

Իսիդրո Մարտինեզ

[Նկար 22–րդ էջի վրա]

Մոիզես Կալդերոն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը