Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w19 դեկտեմբեր էջ 15
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպիսի՞ն էր կյանքը դրախտում
    Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
  • Կյանք մահից հետո. ինչի՞ն են հավատում մարդիկ
    1999 Դիտարան
  • Ապստամբություն երկնքում
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Դուք ունե՞ք անմահ հոգի
    2007 Դիտարան
Ավելին
2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w19 դեկտեմբեր էջ 15

Ընթերցողների հարցերը

Երբ Սատանան Եվային ասաց, որ նա չի մահանա, եթե ուտի բարին ու չարը գիտենալու ծառի պտղից, արդյո՞ք հոգու անմահության գաղափարը առաջ բերեց, որը տարածված է մեր օրերում։

Սատանան, խոսելով օձի միջոցով, խաբում է Եվային

Ըստ ամենայնի, ո՛չ։ Սատանան Եվային չասաց, որ եթե նա ուտի արգելված պտղից, նրա մարմինը կմահանա, իսկ հոգին ինչ-որ տեղ կշարունակի ապրել։ Օձի միջոցով Բանսարկուն ասաց, որ եթե Եվան ուտի այդ պտղից, բնա՛վ չի մեռնի։ Նա ակնարկեց, որ Եվան կշարունակի ապրել, այն էլ ավելի լավ կյանքով՝ Աստծուց անկախ կյանքով (Ծննդ. 2։17; 3։3–5)։

Եթե հոգու անմահության սուտ ուսմունքը այդ ժամանակ չի առաջացել, ապա ե՞րբ։ Որևէ բան հստակ ասել հնարավոր չէ։ Մի բան հաստատ է. Նոյի օրերում տեղի ունեցած Ջրհեղեղը սրբել է կեղծ երկրպագության բոլոր ձևերը։ Կրոնական ոչ մի սխալ գաղափար չէր կարող «վերապրել» Ջրհեղեղից, քանի որ միայն Նոյն ու իր ընտանիքն են կենդանի մնացել, իսկ նրանք բոլորը ճշմարիտ Աստծու երկրպագուներ էին։

Հետևաբար հոգու անմահության ուսմունքը, ամենայն հավանականությամբ, սկիզբ է առել Ջրհեղեղից հետո։ Երբ Աստված Բաբելոնում խառնեց մարդկանց լեզուն, նրանք ցրվեցին «ողջ երկրի երեսով»՝ իրենց հետ տանելով այն գաղափարը, թե մարդն անմահ հոգի ունի (Ծննդ. 11։8, 9)։ Անկախ նրանից, թե այդ սխալ գաղափարը երբ է սկիզբ առել, կարող ենք վստահ լինել, որ այն Բանսարկու Սատանայից՝ «ստության հորից» է ծագել, և նա գերագույն հաճույք է ստացել՝ տեսնելով, թե այդ սուտը ինչպես է տարածվում (Հովհ. 8։44)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը