Հատուկ հանրային ելույթ
Ո՞ր կրոնն է Աստված ճշմարիտ համարում
Այսօր շատերը հետևում են կրոնական այն հավատալիքներին, որոնք փոխանցվել են իրենց ծնողներից։ Մյուսները իրենք են ընտրում իրենց կրոնը։ Ինչ խոսք, գոյություն ունեն հազարավոր կրոններ։ Թերևս հարցրել եք. «Կարևո՞ր է արդյոք, թե ինչ կրոն եմ դավանում»։
Այդ հարցի պատասխանը կիմանաք, եթե ներկա գտնվեք «Ո՞ր կրոնն է Աստված ճշմարիտ համարում» վերնագրով հանրային ելույթին։ Այն ներկայացվելու է ամբողջ աշխարհում՝ ավելի քան 230 երկրներում։ Շատ վայրերում ելույթը կներկայացվի Եհովայի վկաների Թագավորության սրահներից մեկում ապրիլի 26–ին՝ կիրակի օրը։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները կհայտնեն հասցեն և ելույթի ժամը։ Ձեզ սրտանց հրավիրում ենք։