Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 6/13 էջ 12–13
  • Այցելություն Պանամա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Պանամա
  • 2013 Արթնացե՛ք
2013 Արթնացե՛ք
g 6/13 էջ 12–13

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Պանամա

ՊԱՆԱՄԱՆ հայտնի է իր ջրանցքով՝ ջրային մի ուղի, որը կապում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Ու քանի որ այն միացնում է Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, նաև միավորում է ժողովուրդներին։ Պանաման բազմաթիվ ռասաների ու մշակույթների բնօրրանն է։ Բնակչության մեծ տոկոսը արմատական բնակիչների ու եվրոպացի վերաբնակների հետնորդների խառնուրդ է։

ԳԻՏԵԻ՞Ր ԱՐԴՅՈՔ։ Պանամական ոսկե գորտը (Atelopus zeteki) թափահարում է վերջույթները, որ գրավի ապագա զուգընկերոջը և վախեցնի մրցակիցներին

Երբ 1501-ին իսպանացի նվաճողները հասան Պանամա, նրանք տեղաբնակների բազմաթիվ համայնքներ գտան, որոնցից շատերը դեռ գոյություն ունեն։ Դրանցից մեկը կունան է։ Կունա ցեղի ներկայացուցիչները ապրում են Սան Բլաս արշիպելագի բնիկների տարածքում և Կարիբյան ծովի ափի երկայնքով՝ Պանամայի և Կոլումբիայի միջև եղող սահմանի մոտ։ Նրանք որսորդությամբ են զբաղվում, ձուկ են բռնում գերանից փորված կանոեներով և իրենց համար մթերք են աճեցնում։

Կունա ցեղի համայնքում, երբ տղամարդն ամուսնանում է, գնում է ապրելու իր կնոջ մեծ ընտանիքի հետ և աշխատում է նրանց համար։ Իսկ երբ ժամանակի ընթացքում կինը աղջիկ է ունենում տղամարդը իր ընտանիքի հետ հեռանում է կնոջ հարազատներից և առանձին ապրում։

Պանամայում կա Եհովայի վկաների մոտ 300 ժողով։ Հանդիպումները, իսպաներենից բացի, անցկացվում են նաև չինարենով, անգլերենով, գուջարաթիով, կունայով, հաիթյան կրեոլով, նգաբերենով և պանամական ժեստերի լեզվով։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

  • Բնակչությունը՝ 3629000

  • Մայրաքաղաքը՝ Պանամա Պաշտոնական

  • Լեզուն՝ իսպաներեն

  • Պետական կարգը՝ սահմանադրական ժողովրդավարություն

  • Կլիման՝ տրոպիկական

  • Երկիրը՝ զով լեռնային ծառածածկ տարածքներ, սավաննաներ և խոնավ անտառներ։ Ավելի քան 1600 կղզիներ սփռված են երկու ափերի երկայնքով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը