Ծանոթագրություն
b Իսրայելացիները քանանացիների դեմ պատերազմելուց առաջ խաղաղության պայմաններ չհայտնեցին նրանց։ Ինչո՞ւ։ Քանի որ քանանացիներին 400 տարի ժամանակ էր տրվել իրենց չար ճանապարհներից հետ դառնալու համար։ Եվ երբ եկավ այն ժամանակը, որ իսրայելացիները պետք է պատերազմեին քանանացիների դեմ, վերջիններս՝ որպես ժողովուրդ, արդեն անուղղելի չարագործներ էին համարվում Եհովայի աչքին (Ծննդոց 15։13–16)։ Ուստի Աստված պատվիրեց բնաջնջել նրանց։ Սակայն քանանացիների մեջ առանձին անհատներ, ովքեր փոխեցին իրենց սխալ ընթացքը, ողորմության արժանացան (Հեսու 6։25; 9։3–27)։