Ծանոթագրություն
a Սուրբ Գրություններում «լույս» բառը մի շարք փոխաբերական և խորհրդանշական իմաստներ ունի։ Օրինակ՝ Աստվածաշունչը լույսը կապում է Աստծու հետ (Սաղմոս 104։1, 2; 1 Հովհաննես 1։5)։ Աստծու Խոսքի հոգևոր ճշմարտությունները նույնպես նմանեցվում են լույսի (Եսայիա 2։3–5; 2 Կորնթացիներ 4։6)։ Երկրի վրա իր ծառայությունը կատարելիս Հիսուսը աշխարհի լույսն էր (Հովհաննես 8։12; 9։5; 12։35)։ Բացի այդ, նա իր հետևորդներին պատվիրել էր, որ իրենց լույսը փայլեցնեն մարդկանց առջև (Մատթեոս 5։14, 16)։