Ծանոթագրություն
b «Խանդ» բառը ցույց է տալիս, թե Եհովան որքան լուրջ է վերաբերվում իր հանդեպ հավատարմություն դրսևորելուն։ Այն մեզ հիշեցնում է ամուսնու ուժգին խանդն ու վրդովմունքը, երբ նա իմանում է իր կնոջ դավաճանության մասին (Առակ. 6։34)։ Այդպիսի ամուսնու նման՝ Եհովան իրավամբ վրդովվում է, երբ իր հետ ուխտի մեջ մտած ժողովուրդը, կուռք պաշտելով, դավաճանում է իրեն։ Մի աշխատության մեջ ասվում է. «Աստծու խանդը.... նրա սրբությունից է բխում։ Նա միակ Սուրբն է.... ուստի մրցակիցներ չի հանդուրժի» (Ելք 34։14)։