Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwhf հոդված 1
  • Ինչպես զսպել բարկությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես զսպել բարկությունը
  • Աջակցություն ընտանիքին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ պետք է իմանաք
  • Ինչ կարող եք անել
  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բարկության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ աստիճանի են մարդիկ բարկացած
    2012 Արթնացե՛ք
  • Զսպիր բարկությունդ
    2012 Արթնացե՛ք
  • Երբ ամուսինների միջև տարաձայնություններ են առաջանում
    2005 Դիտարան
Ավելին
Աջակցություն ընտանիքին
ijwhf հոդված 1
Մի կին բարկանում է, քանի որ ամուսինը հեռուստացույց է դիտում, մինչ ինքը ափսեներն է լվանում

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ինչպես զսպել բարկությունը

Ձեր կողակիցը ասում կամ անում է բաներ, որոնք զայրացնում են ձեզ, և դուք փորձում եք զսպել զայրույթը։ Բայց հետո նա զգում է, որ ինչ որ բան այն չէ, և սկսում է հարցուփորձ անել։ Դա ավելի շատ է զայրացնում ձեզ։ Ինչպե՞ս կարող եք վերահսկել բարկությունը այդ պայթյունավտանգ իրավիճակում։

  • Ինչ պետք է իմանաք

  • Ինչ կարող եք անել

Ինչ պետք է իմանաք

  • Բարկությանն անձնատուր լինելով՝ կարելի է վնասել առողջությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անկառավարելի բարկությունը մեծացնում է բարձր ճնշման, սրտի հիվանդությունների, դեպրեսիայի և մարսողական համակարգի խնդիրների հավանականությունը։ Բարկությունը կարող է նաև անքնության, մեծացող անհանգստության, մաշկային խնդիրների և կաթվածի պատճառ դառնալ։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչն ասում է. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր» (Սաղմոս 37։8)։

  • Բարկությունը ներսում պահելը նույնպես կարող է վնասակար լինել։ Սիրտն այրող զայրույթը կարող է լինել հիվանդության պես, որը քայքայում է ներսից։ Օրինակ՝ ձեր մեջ գուցե առաջանա ցինիկ կամ քննադատական վերաբերմունք։ Այդպիսի ոգին կարող է դժվարացնել ձեր կյանքը և լուրջ վնաս հասցնել ձեր ամուսնական կապին։

Ինչ կարող եք անել

  • Ձեր կողակցի մեջ լավ հատկություններ փնտրեք։ Թվարկեք երեք բան, որ ձեզ հիացնում է նրա մեջ։ Հաջորդ անգամ, երբ բարկանաք ձեր կողակցի արածի պատճառով, մտածեք այն հատկությունների մասին, որոնք գտել եք։ Դա կարող է օգնել ձեզ զսպելու բարկությունը։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15)։

    Մի կին գործ անելիս մտածում է, թե ինչպես է ամուսինը անում տնային գործերը, լսում իրեն, երբ ինքը խոսում է, և հոգ տանում իր մասին, երբ հիվանդ է
  • Ներողամտություն զարգացրեք։ Նախ ձգտեք իրերին նայել ձեր կողակցի տեսանկյունից։ Դա կօգնի ձեզ լինելու կարեկից, այսինքն՝ ինչպես Աստվածաշունչն է ասում, «ցավակից» (1 Պետրոս 3։8)։ Հետո հարցրեք ինքներդ ձեզ. «Իմ բարկության պատճառն այնքան լուրջ է, որ չե՞մ կարող ներել»։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդու.... գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է» (Առակներ 19։11)։

  • Արտահայտեք ձեր զգացումները բարությամբ և նրբանկատորեն։ Գործածեք «ես» բառը։ Օրինակ՝ փոխանակ ասելու՝ «դու շատ անուշադիր ես, որովհետև չես զանգում ու չես ասում, թե որտեղ ես», ասեք. «Ես անհանգստանում եմ, երբ ուշ է, և չգիտեմ, թե արդյոք դու ապահով ես»։ Մեղմորեն արտահայտվելը կօգնի ձեզ զսպելու բարկությունը։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված» (Կողոսացիներ 4։6)։

  • Լսեք հարգանքով։ Արտահայտվելուց հետո թույլ տվեք ձեր կողակցին իր խոսքն ասել և մի՛ ընդհատեք։ Երբ նա ավարտի իր խոսքը, այլ խոսքերով կրկնեք նրա ասածը, որպեսզի վստահ լինեք, որ ճիշտ եք հասկացել։ Լսելը կարող է օգնել ձեզ զսպելու բարկությունը։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Արագ եղեք լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։

Թիմ և Ջենիֆեր

«Եթե բարկությունը սրտում պահեք, խնդիրը կկրկնվի, և դուք ի վերջո կպայթեք։ Լավ կլինի հարգալից կերպով քննարկել խնդիրը։ Ամեն ինչ պարզելուց հետո ես ու ամուսինս սիրում ենք ասել. «Արի մոռանանք եղածը»» (Ջենիֆեր, նրա ամուսինը՝ Թիմ)։

Ջեյդ և Քորի

«Ամուսնուս մեջ ես շատ եմ գնահատում այն, որ նա միշտ լսում է ինձ և հասկանում է մտահոգություններս։ Նույնիսկ եթե նա համաձայն չէ ինձ հետ, միևնույնն է, հաշվի է առնում իմ տեսակետը։ Նա երբեք այնպես չի պահում իրեն, որ իմ զգացումների պատճառով ես ինձ հիմարի պես զգամ» (Ջեյդ, նրա ամուսինը՝ Քորի)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը