ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Եհովայի վկաները և Հոլոքոստը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
2023 թ. հունվարի 27-ին շատ մարդիկ կնշեն Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը։ Հետադարձ հայացք գցելով ավելի քան 75 տարի առաջ տեղի ունեցած այս ոճրագործությանը՝ գուցե մտածեք. «Աստված ինչո՞ւ թույլ տվեց, որ Հոլոքոստ լինի»։
Աստվածաշնչից ավելին իմանալու համար ընթերցեք «Ինչո՞ւ Հոլոքոստ եղավ։ Ինչո՞ւ Աստված չմիջամտեց» հոդվածը։
Հոլոքոստը հրեաներին սարսափելի տառապանքներ պատճառեց։ Միլիոնավոր մարդկանց համակարգված կերպով կոտորեցին։ Հոլոքոստի ժամանակ թիրախի տակ հայտնվեցին ու սպանվեցին այլ խմբերի անդամներ ևս։ Նրանց շարքերում էին Եհովային վկաները, ովքեր հալածվում էին իրենց աստվածաշնչյան համոզմունքների համար։
Ավելին իմանալու համար ընթերցեք «Ի՞նչ է տեղի ունեցել Եհովայի վկաների հետ Հոլոքոստի ժամանակ» հոդվածը։
«Ապագա և հույս»
Շատերը վախենում են, որ Հոլոքոստի պես արհավիրքները կկրկնվեն։ Մխիթարական է իմանալ, որ համաձայն Աստվածաշնչի՝ գալու է ժամանակ, երբ նման ողբերգություններ այլևս տեղի չեն ունենա։
«Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29։11)։a
Այս հույսը իրականություն կդառնա, երբ Եհովա Աստված վերջ դնի չարությանը և չեզոքացնի դրա պատճառած կորուստն ու ցավը։ Նա շուտով հետևյալը կանի.
Կվերացնի նրանց, ովքեր չարամտորեն վնասում են մյուսներին (Առակներ 2։22)։
Կբուժի նրանց, ովքեր տառապանքներ են կրել (Հայտնություն 21։4)։
Կրկին կյանք կպարգևի նրանց, ովքեր մահացել են (Հովհաննես 5։28, 29)։
Դուք կարո՛ղ եք վստահել Աստվածաշնչում ամփոփված մխիթարական հույսին։ Դրանում համոզվելու համար փորձեք Աստվածաշնչի մեր անհատական անվճար դասընթացը։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։