Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwhf հոդված 22
  • Սովորեցրեք երեխաներին լինել երախտագետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորեցրեք երեխաներին լինել երախտագետ
  • Աջակցություն ընտանիքին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես երախտագիտություն սովորեցնել
  • «Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք»
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երախտագիտություն
    2016 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ երախտագիտություն արտահայտել
    2008 Դիտարան
  • Արտահայտիր երախտագիտությունդ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
Ավելին
Աջակցություն ընտանիքին
ijwhf հոդված 22
Ժպտացող աղջնակը բռնել է իր պատրաստած շնորհակալական բացիկը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սովորեցրեք երեխաներին լինել երախտագետ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երախտագետ մարդիկ ավելի երջանիկ են ու առողջ։ Նրանք ավելի լավ են հաղթահարում խնդիրները և ամուր փոխհարաբերություններ են զարգացնում մարդկանց հետ։ Պրոֆեսոր Ռոբերտ Էմոնսը նշում է, որ շնորհակալ լինելը «մարդուն պաշտպանում է նախանձի, վիրավորվածության, ագահության և դառնության կործանարար հետևանքներից»։a

Իսկ երախտագետ լինելն ինչո՞վ է օգտակար երեխաների համար։ Չորս տարի տևած մի ուսումնասիրություն, որին մասնակցել են 700 երեխաներ, ցույց է տվել, որ երախտագետ երեխաները ավելի քիչ են քննությունների ժամանակ խաբում, չարաշահում ալկոհոլն ու թմրանյութեր օգտագործում կամ սխալ վարքագիծ դրսևորում։

  • Մեծամտությունը սպանում է երախտագիտությունը։ Շատ երեխաներ կարծում են, որ մյուսները պարտավոր են իրենց համար լավ բաներ անել։ Երբ բարությունը դիտվում է որպես պարտավորություն, այլ ոչ թե նվեր, դրանից տուժում է երախտագիտությունը։

    Այդ վերաբերմունքն այսօր լայն տարածում ունի։ Կատերինա անունով մի մայր ասում է. «Մեր աշխարհը մեծամտության զգացում ձուլելու դարբնոց է։ Լրատվամիջոցները մեզ ռմբակոծում են այն ամենով, ինչին մենք «արժանի ենք», և դրդում, որ առաջինը մենք ձեռք բերենք դրանք»։

  • Երախտագիտություն կարող ես սերմանել վաղ տարիքից։ Քեյ անունով մի մայր նշում է. «Երեխաները դյուրաբեկ են։ Վաղ հասակից նրանց մեջ լավ սովորություններ սերմանելը նման է հողի մեջ հենացից խրելուն, որն օգնում է բույսին ուղիղ աճել»։

Ինչպես երախտագիտություն սովորեցնել

  • Սովորեցրեք բառեր։ Նույնիսկ փոքր երեխաները կարող են սովորել շնորհակալություն հայտնել, երբ ինչ-որ մեկը նվեր է տալիս նրանց կամ բարություն է դրսևորում նրանց հանդեպ։ Երբ նրանք մեծանան ու հասուն մարդիկ դառնան, ավելի շատ կգնահատեն ուրիշների առատաձեռնությունը։

    Մայրը գրկել է դստերը, վերջինս նվեր է ստանում։ Երկուսն էլ, երախտագիտությունից մղված, լայն ժպտում են

    Աստվածաշնչյան սկզբունք. «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3:15)։

    «Մեր երեք տարեկան թոռնիկը միշտ «շնորհակալություն» և ամեն խնդրանքից հետո «խնդրում եմ» բառերն է ասում» (Ջեֆրի)։

  • Սովորեցրեք գործեր։ Ձեր երեխաներին կարող եք սովորեցնել շնորհակալական երկտող գրել, երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկը նվեր տա նրանց։ Բացի այդ՝ ձեր երեխային տնային գործեր հանձնարարելով՝ դուք կօգնեք նրանց գնահատել այդ հարցում ներդրած ձեր ջանքերը։

    Ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին շնորհակալական երկտող գրել

    Աստվածաշնչյան սկզբունք. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։

    «Մեր երկու երեխաները շատ են օգնում մեր ընտանիքին՝ ճաշացանկ կազմելով, կերակուր պատրաստելով կամ տնային գործեր անելով։ Դա օգնում է նրանց գնահատել այն ջանքերը, որոնք մենք գործադրում ենք որպես ծնող։ Քիչ հավանական է, որ նրանք դա սովորական բան կհամարեն» (Բեվերլի)։

  • Սովորեցրեք մտավիճակ։ Երախտագիտությունը նման է մի բույսի, որը աճում է խոնարհության հողում։ Խոնարհ մարդիկ գիտակցում են, որ ցանկացած գործում հաջողության հասնելու համար օգնության կարիք ունեն։ Իսկ դա իր հերթին նրանց մղում է գնահատել ուրիշների աջակցությունը։

    Հայրը սովորեցնում է իր որդիներին հեծանիվ վերանորոգել

    Աստվածաշնչյան սկզբունք. «Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք, ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։3, 4)։

    «Երբեմն ընթրիքի ժամանակ «շնորհակալական խաղ» ենք խաղում։ Հերթով նշում ենք մի բան, ինչի համար շնորհակալ ենք։ Այս խաղի շնորհիվ ունենում ենք, ոչ թե բացասական ու եսասեր, այլ շնորհակալական և դրական մտավիճակ» (Թամարա)։

Առաջարկ: Օրինակ եղիր։ Երեխաները ավելի հեշտությամբ կսովորեն երախտագետ լինել, եթե լսեն, թե դու ինչպես ես հաճախ շնորհակալություն հայտնում ուրիշներին կամ հենց նրանց։

a «Thanks! How Practicing Gratitude Can Make You Happier» գրքից։

Ինչ են ասում ծնողները

Ջեֆրի և Քերըն

«Ես ու կինս սովորեցրել ենք մեր երեխաներին շնորհակալական նամակներ գրել։ Դա օգնում է նրանց հիշել, որ մյուսները պարտավոր չեն նվերներ տալ կամ որևէ բան անել նրանց համար։ Առատաձեռն մարդիկ արժանի են, որ իրենց շնորհակալություն հայտնեն» (Ջեֆրի և Քերըն)։

Սյուզան և Քրիստոֆեր

«Որքան շուտ զավակիդ սովորեցնես «շնորհակալություն» և «խնդրում եմ» բառերը, այնքան ավելի հեշտ նա կզարգացնի երախտագիտություն, հետագայում էլ կդառնա երախտագետ անձնավորություն» (Սյուզան և Քրիստոֆեր)։

Ամփոփում: Սովորեցրեք երեխաներին լինել երախտագետ

  • Սովորեցրեք բառեր։ Նույնիսկ փոքրիկներին կարելի է սովորեցնել շնորհակալություն հայտնել իրենց հանդեպ դրսևորած բարության համար։

  • Սովորեցրեք գործեր։ Ձեր երեխաներին ցույց տվեք, թե ինչպես շնորհակալական նամակ գրել իրենց արված նվերների համար։ Տնային գործեր կատարելը կօգնի նրանց գնահատել այդ հարցում ձեր ներդրած ջանքերը։

  • Սովորեցրեք մտավիճակ։ Խոնարհությունը կօգնի ձեր երեխաներին իրենց ձեռքբերումները համարել թիմային աշխատանքի արդյունք և շնորհակալ լինել աջակցության համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը