Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwex հոդված 32
  • Անձնազոհ՝ չնայած առողջական խնդիրներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անձնազոհ՝ չնայած առողջական խնդիրներին
  • Դեպքեր ծառայությունից
  • Նմանատիպ նյութեր
  • Փորձություններին տոկալով՝ օրհնվեցինք
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես է Աստված հոգ տանում խուլ մարդկանց մասին
    Այլ նյութեր
  • Գնահատի՛ր խուլ եղբայրներին ու քույրերին
    2009 Դիտարան
  • Ինչո՞ւ է հարկավոր աղոթել
    2000 Դիտարան
Ավելին
Դեպքեր ծառայությունից
ijwex հոդված 32
Մարիա Լյուսիան նամակ է գրում

Անձնազոհ՝ չնայած առողջական խնդիրներին

Բրազիլիայից Մարիա Լյուսիան տառապում է Աշերի համախտանիշից՝ գենետիկական հիվանդություն, որը շատ դեպքերում հանգեցնում է լսողության կորստի կամ խլության և տեսողության աստիճանական կորստի։ Նա խուլ է ծնվել և մանկուց ժեստերի լեզու է սովորել։ Հետագայում՝ մոտ 30 տարեկանում, նա սկսեց կորցնել տեսողությունը։ Չնայած դժվարություններին՝ Մարիա Լյուսիան չէր մեկուսանում։ Այժմ՝ 70-ն անց տարիքում, նա շարունակում է ապրել երջանիկ և իմաստալից կյանքով։

Մարիա Լյուսիան ծանոթացել է Եհովայի վկաների հետ 1977 թ.-ին. այդ ժամանակ նա դեռ չէր կորցրել տեսողությունը։ Նա պատմում է. «Հանդիպեցի իմ նախկին դասարանցուն՝ Ադրիանույին, ով նոր էր Վկա դարձել։ Նա պատմեց ինձ, որ Աստված խոստանում է երկիրը վերածել դրախտի, որտեղ բոլոր մարդիկ կատարյալ առողջություն են վայելելու։ Այնքան տպավորված էի նրա խոսքերից, որ համաձայնեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Շուտով սկսեցի հաճախել Ռիո դե Ժանեյրոյի ժողովներից մեկը, որի որոշ հանդիպումներ թարգմանվում էին ժեստերի լեզվով։ Եհովայի օգնությամբ հոգևորապես հասունացա և 1978 թ. հուլիսին մկրտվեցի»։

Որոշ ժամանակ անց Մարիա Լյուսիան այնպիսի ժողով տեղափոխվեց, որում ոչ մի Վկա ժեստերի լեզու չգիտեր։ Սկզբում նրա համար շատ դժվար էր, քանի որ հանդիպումներին ոչինչ չէր հասկանում։ Բայց հետո երկու հավատակիցներ օգնության ձեռք մեկնեցին նրան։ Հանդիպումներին նրա կողքն էին նստում և իրենց լսածը փոխանցում էին նշումների միջոցով։ Մարիա Լյուսիան ասում է. «Տանը նորից ու նորից կարդում էի այդ նշումները, որպեսզի լիարժեքորեն հասկանամ տեղեկությունը։ Հետագայում այս երկու քույրերը ժեստերի լեզու սովորեցին ու դարձան իմ թարգմանիչները»։

Մարիա Լյուսիայի տեսողությունը այնքան վատթարացավ, որ այլևս չէր տեսնում թարգմանիչների ժեստերը։ Ուստի նա սկսեց հաղորդակցվել շոշափելի ժեստերի միջոցով։ Իսկ ո՞ր ժեստերն են կոչվում շոշափելի։ Նա բացատրում է. «Ձեռքերս դնում եմ թարգմանող անհատի ձեռքերի վրա։ Այդպես հասկանում եմ նրա արած ժեստերը»։

Մարիա Լյուսիան շատ է գնահատում իր թարգմանիչների օգնությունը։ Նա ասում է. «Նրանք անգին նվեր են Եհովայից։ Նրանց աջակցությամբ է, որ օգուտներ եմ քաղում ժողովի հանդիպումներից և համաժողովներից»։

Թարգմանիչը շոշափելի ժեստերի միջոցով Մարիա Լյուսիայի համար թարգմանում է հոգևոր ծրագրերից մեկը

Մարիա Լյուսիան ակտիվ է մնում ծառայության մեջ։ Շոշափելի ժեստերի միջոցով նա քարոզում է խուլերին, ովքեր տպավորվում են՝ տեսնելով, թե նա ինչ ջանքեր է թափում բարի լուրը իրենց պատմելու համար։ COVID-19 համավարակի ընթացքում Մարիա Լյուսիան բազմաթիվ նամակներ է գրել խուլերին իր եղբոր՝ Ժուզե Անտոնյուի միջոցով, ով նույնպես խուլ է և կույր։a

Մարիա Լյուսիան նամակ է գրում, իսկ Ժուզե Անտոնյուն բռնել է նրա ձախ ձեռքը և ժեստեր է անում

Այդ ինչպե՞ս։ Նա պատմում է. «L-աձև հարթ պլաստիկ եմ օգտագործում։ Դրա շնորհիվ կարողանում եմ ուղիղ գրել և տեքստը պարբերություններով շարադրել։ Ժուզե Անտոնյուն արտակարգ հիշողություն ունի։ Նա առաջարկում է, թե ինչ թեմաների մասին գրենք և աստվածաշնչյան ինչ համարներ օգտագործենք, ես էլ այդ ամենը գրի եմ առնում։ Փորձում եմ այնպես շարադրել մտքերը, որ խուլերի համար հասկանալի լինի։ Ոչ բոլոր խուլերն են ծանոթ գրավոր խոսքին»։

Թեպետ Մարիա Լյուսիան այժմ լիովին կորցրել է տեսողությունը, բայց առաջվա պես ժրաջան է և ակտիվ։ Կարոլինան՝ նրա թարգմանիչներից մեկը, ասում է. «Բոլոր տնային գործերը Մարիա Լյուսիան է անում։ Նա տունը միշտ մաքուր ու կոկիկ վիճակում է պահում։ Շատ է սիրում համեղ ճաշատեսակներ պատրաստել և հյուրասիրել իր ընկերներին»։

Մարիա Լյուսիան իր պատրաստած ուտեստը լցնում է ամանի մեջ ու տալիս ընկերուհուն

Ջեֆերսոնը, ով երեց է ծառայում Մարիա Լյուսիայի ժողովում, հավելում է. «Մարիա Լյուսիան ուժգին սեր ունի Եհովայի հանդեպ։ Նա նաև մարդկանց է սիրում։ Միշտ ջանում է նպաստել մյուսների բարօրությանը։ Նա շատ անձնազոհ մարդ է» (Փիլիպպեցիներ 2։4)։

a Ժուզե Անտոնյուն Վկա է դարձել Մարիա Լյուսիայից հետո, մկրտվել է 2003 թ.-ին։ Մարիա Լյուսիայի պես նա էլ է խուլ ծնվել և ժամանակի ընթացքում կորցրել է տեսողությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը