Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 փետրվար էջ 32
  • Աբդիա։ Զարգացրու աստվածավախություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աբդիա։ Զարգացրու աստվածավախություն
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության
    2006 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է վախենանք Եհովայից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշնչի գիրք համար 31. Աբդիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Աբդիա», «Յովնան» և «Միքիա» գրքերից
    2007 Դիտարան
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 փետրվար էջ 32

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐ

Աբդիա։ Զարգացրու աստվածավախություն

Աբդիան Աքաաբ չար թագավորի պալատի վերակացուն էր։ Աքաաբը թույլ էր տվել, որ երկիրը լցվի Բահաղի դիվային պաշտամունքով։ Սակայն Աբդիան «փոքրուց վախենում էր Եհովայից» (1 Թագ. 18։1-13)։ Ուստի երբ Հեզաբել թագուհին հրամայեց սպանել Եհովայի բոլոր մարգարեներին, Աբդիան հասկացավ որ պետք է քաջաբար կանխի այդ չարիքը։ Ինչ խոսք, նույնիսկ մեկ մարգարեի թաքցնելը վտանգավոր էր, բայց Աբդիան 100-ին թաքցրեց և անգամ սաստիկ սովի ժամանակ նրանց սննդով ապահովեց։ Պատկերացրու, թե որքան դժվար էր գաղտնի պահել այս ամենը հարյուրավոր կեղծ մարգարեներից, որոնք ծառայում էին թագավորին և թագուհուն (1 Թագ. 18։19)։

Ի՞նչ կարող ենք սովորել այս աստվածավախ տղամարդուց։ Թեպետ Աբդիան վախենում էր Աքաաբից, սակայն Աստծու հանդեպ նրա վախը ավելի մեծ էր։ Եվ հենց դա նրան համարձակություն տվեց, որ, վտանգելով կյանքը, պաշտպանի իր եղբայրներին։ Մենք էլ կարող ենք աստվածավախություն զարգացնել, հատկապես, եթե ապրում ենք այնպիսի տարածքում, որտեղ ճշմարիտ երկրպագությունը արգելված է։ Նման վախը քաջությամբ կլցնի մեզ, որ աջակցենք մեր այն եղբայրներին ու քույրերին, ովքեր հալածանքներ են կրում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը