Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp21 № 3 էջ 4–5
  • Ինչի՞ց է իրականում կախված ձեր ապագան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչի՞ց է իրականում կախված ձեր ապագան
  • 2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉԻ՞Ն ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՏԵՐԸ
  • Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓՈՐՁԸ
  • Բոլորը ցանկանում են լավ ապագա ունենալ
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Կարո՞ղ է աստղագուշակությունը հայտնել ձեր ապագան
    2005 Արթնացե՛ք
  • Լավ մարդ լինելը կարո՞ղ է երաշխավորել լավ ապագա
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստղերն ազդեցություն ունե՞ն քո կյանքի վրա
    2010 Դիտարան
Ավելին
2021 Դիտարան (հանրային թողարկում)
wp21 № 3 էջ 4–5
ամակցված նկարներ։ 1) Բախտագուշակը տարո քարտերով գուշակություն է անում իր այցելուի համար, 2) ֆեն-շույի կողմնացույցը և տան հատակագիծը, 3) ինչ-որ մեկը իր մահացած հարազատի նկարի առաջ ծաղիկներ, սնունդ ու խունկ է մատուցում

Ինչի՞ց է իրականում կախված ձեր ապագան

Շատերը հավատում են, որ իրենց ապագան ինչ-որ անտեսանելի ուժի վերահսկողության տակ է։ Ուստի հետևում են որոշ արարողությունների՝ կարծելով, որ դրանք հաջողություն կբերեն ու կբարելավեն իրենց կյանքը։

ԻՆՉԻ՞Ն ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՏԵՐԸ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ։ Ոմանք կարծում են, որ մարդու ապագան պայմանավորված է նրանով, թե աստղերը ինչ դիրք են ունեցել նրա ծնվելու պահին։ Նրանք դիմում են աստղագուշակության կամ հորոսկոպի, որ պարզեն, թե ինչ է սպասում իրենց, և դրա հիման վրա են որոշումներ կայացնում։

ՖԵՆ-ՇՈՒՅ։ Ուրիշներն էլ կարծում են, որ հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է իրենց շրջապատող իրերն այնպես դասավորել, որ դրանք ներդաշնակության մեջ լինեն բնության անտեսանելի ուժերի հետ։ Լոու Ուինգըa, ով ապրում է Հոնկոնգում, ասում է. «Ֆեն-շույի մի վարպետ ինձ ասաց, որ եթե իմ խանութի կոնկրետ մի հատվածում հատուկ տեսակի բյուրեղ դնեմ, ավելի շատ փող կվաստակեմ»։

ՆԱԽՆԻՆԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ։ Ուրիշներն էլ կարծում են, որ պետք է պատվեն ու երկրպագեն իրենց նախնիներին կամ տարբեր աստվածությունների, որպեսզի ստանան նրանց պաշտպանությունն ու օրհնությունը։ Վեն անունով մի կին, որն ապրում է Վիետնամում, ասում է. «Ես հավատում էի, որ պատվելով նախնիներիս՝ ավելի լավ կյանքով կապրեմ, ու ես ու երեխաներս լավ ապագա կունենանք»։

ՎԵՐԱՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ։ Շատերը կարծում են, որ գոյությունը կյանքի, մահվան և վերածննդի անվերջանալի շրջապտույտ է։ Նրանք հավատում են, որ իրենց հետ կատարվող թե՛ լավ, թե՛ վատ բաները նախկին կյանքում իրենց արած գործերի հետևանքն են։

Թեև շատերը նման գաղափարները սնահավատություն են համարում, այնուամենայնիվ դիմում են ձեռնագուշակության, հորոսկոպի, ոգեհարցության, օգտագործում են տարո քարտեր և այլն։ Նրանք կարծում են, որ այդպես գուցե կարողանան իմանալ իրենց ապագան։

Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓՈՐՁԸ

Նրանք, ովքեր հավատում են նման ուսմունքների և այդպիսի արարողություններ են անում, արդյո՞ք լավ կյանքով են ապրում և ապահով ապագա են կերտում։

Նկատի առնենք Հաուի օրինակը, ով ապրում է Վիետնամում։ Կյանքում հաջողության հասնելու համար նա դիմեց աստղագուշակության, ֆեն-շույի և սկսեց երկրպագել իր նախնիներին։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Հաուն ասում է. «Շատ գումար կորցրի, պարտքերի մեջ ընկա, ընտանիքումս խնդիրներ առաջացան, և զգացական առումով հյուծվեցի»։

Թայվանից Քուիմինգը նույնպես հավատում էր աստղագուշակությանը, վերամարմնավորմանը, ճակատագրին, ֆեն-շույի ուսմունքին և երկրպագում էր իր նախնիներին։ Սակայն այդ ամենը մանրազնին ուսումնասիրելուց հետո նա ասաց. «Հասկացա, որ այդպիսի ուսմունքներն ու սովորույթները հակասում են իրար և մոլորության մեջ են գցում մարդկանց։ Աստղագուշակության միջոցով արված կանխատեսումներն էլ հաճախ սխալ են լինում։ Ինչ վերաբերում է վերամարմնավորմանը, եթե նախորդ կյանքիցդ ոչինչ չես հիշում, ինչպե՞ս կարող ես հաջորդ կյանքումդ փոխվել և ավելի լավը դառնալ»։

«Հասկացա, որ այդպիսի ուսմունքներն ու սովորույթները հակասում են իրար և մոլորության մեջ են գցում մարդկանց» (ՔՈՒԻՄԻՆԳ, ԹԱՅՎԱՆ)

Հաուի և Քուիմինգի նման՝ շատ այլ մարդիկ էլ են հասկացել, որ մեր ապագան կախված չէ ճակատագրից, աստղերից, մահացած նախնիներից կամ վերածննդից։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք որևէ ազդեցություն չունենք մեր ապագայի վրա։

ՁԵՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Թեև մեր շուրջը կատարվող շատ բաներ չենք կարող վերահսկել, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր որոշումները ազդում են մեր ապագայի վրա։ Օրինակ՝ ինչո՞ւ ենք լվանում ձեռքերը և պաշտպանիչ դիմակ կրում, երբ վարակիչ հիվանդություն է տարածվում, ինչպիսին է COVID-19։ Քանի որ այդպես վարվելով՝ պաշտպանված կլինենք։ Հստակ է՝ մեր որոշումները էական նշանակություն ունեն։

Այո՛, լավ արդյունքների հասնելու համար պետք է իմաստուն որոշումներ կայացնենք։ Մոտ 2 000 տարի առաջ մի իմաստուն ուսուցիչ այդ միտքը հետևյալ կերպ է ներկայացրել. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի»։b

Շատերը կարծում են, որ իրենց ապագան ապահով դարձնելու համար պետք է բարձրագույն կրթություն ստանան և հարստություն ձեռք բերեն։ Իսկ ի՞նչ արդյունքների են հասել նրանք, ովքեր այդ ուղին են ընտրել։

a Այս ամսագրում որոշ անուններ փոխված են։

b Այս միտքը նշված է Սուրբ Գրքում՝ Գաղատացիներ 6։7-ում։ Այն նաև ընդգծվում է արևելյան հայտնի մի ասացվածքում. «Սեխ ցանիր, սեխ կհավաքես։ Լոբի ցանիր, լոբի կհավաքես»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը