Kokkinakis v. Greece: Droit réservé
Ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ սկսած վերևի ձախ նկարից։ Արևմտյան Վիրջինիա նահանգի ժողովրդական կրթության բաժինն ընդդեմ Բարնետի, Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի, Տագանրոգի ՏԿԿ-ն և այլք ընդդեմ Ռուսաստանի, Չան և այլք ընդդեմ Հարավային Կորեայի
ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Բարի լուրը պաշտպանվում և օրինականապես» հաստատվում է
Երբ հակառակորդները փորձեցին դադարեցնել տաճարի վերակառուցման աշխատանքները, իսրայելացիները ամեն ջանք թափեցին, որպեսզի օգտվեն օրենքով իրենց տրված իրավունքից և շարունակեն գործը (Եզր 5։11-16)։ Քրիստոնյաները նույն կերպ են վարվում այսօր։ Նրանք պաշտպանում ու օրինականապես հաստատում են բարի լուրը (Փպ 1։7)։ Այդ նպատակով 1936 թ.-ին գլխավոր վարչությունում իրավաբանական բաժին բացվեց։ Այսօր գլխավոր վարչության իրավաբանական բաժինը կազմակերպում է Թագավորության շահերի պաշտպանության գործը ողջ աշխարհում։ Ինչպե՞ս է այս բաժինն առաջ տարել Թագավորության շահերը և օգնել Աստծու ժողովրդին։
ԴԻՏԻՐ «ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԵՏ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Եհովայի վկաները օրենքի հետ կապված ի՞նչ խնդիրների են բախվել։
Դատական ատյաններում ի՞նչ հաղթանակներ ենք ունեցել։ Բեր օրինակ։
Ի՞նչ դեր կարող է մեզնից յուրաքանչյուրն ունենալ «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» գործում։
Մեր կայքի ո՞ր բաժնից կարող ենք իմանալ, թե Աստծու ժողովրդին առնչվող ինչ իրավական զարգացումներ են լինում, և որտե՞ղ կարող ենք գտնել տվյալներ այն Վկաների մասին, որոնք ազատազրկված են իրենց հավատի համար։