Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb21 հունվար էջ 11
  • Կյանքդ Եհովային նվիրիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կյանքդ Եհովային նվիրիր
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Նմանատիպ նյութեր
  • Մկրտություն. նպատակ, որին արժե ձգտել
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մկրտության նշանակությունը
    2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քրիստոնեական մկրտության չափանիշները
    2006 Դիտարան
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
mwb21 հունվար էջ 11
Ոլորապտույտ ճանապարհ, որը ներկայանում է Եհովային ծառայելու ուղին։ Ճանապարհի մոտ տնկված ցուցանակները մատնանշում են Աստվածաշունչ ուսումնասիրելը, ժողովի հանդիպումներին հաճախելը, քարոզելը և մկրտվելը

Մկրտության տանող ճանապարհի ո՞ր հատվածում ես

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Կյանքդ Եհովային նվիրիր

Եթե Աստվածաշունչ ես ուսումնասիրում կամ պատանի ես, ով դարձել է չմկրտված քարոզիչ, մկրտվելու նպատակ ունե՞ս։ Իսկ ինչո՞ւ պետք է ցանկանաս մկրտվել։ Քանի որ նվիրման ու մկրտության արդյունքում հատուկ փոխհարաբերություններ ենք ձեռք բերում Եհովայի հետ (Սղ 91։1)։ Այդ քայլերը նաև տանում են փրկության (1Պտ 3։21)։ Ուստի ի՞նչ է հարկավոր անել, որ կարողանաս նվիրվել Աստծուն և մկրտվել։

Համոզվիր, որ սա է ճշմարտությունը։ Երբ քո մեջ հարցեր են ծագում, փնտրտուքներ արա և գտիր դրանց պատասխանները (Հռ 12։2)։ Մտածիր, թե ինչ փոփոխություններ պետք է անես, ապա Եհովային հաճեցնելու ցանկությունից մղված՝ արա դրանք (Առ 27։11; Եփ 4։23, 24)։ Եհովայից օգնություն խնդրիր։ Համոզված եղիր, որ նա իր հզոր ոգով կզորացնի և կօգնի քեզ (1Պտ 5։10, 11)։ Այս ամենն անելու համար արժե՛ ջանքեր թափել։ Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է (Սղ 16։11)։

ԴԻՏԻՐ «ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ՈՒՂԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Մկրտության ճանապարհին ոմանք ի՞նչ խոչընդոտներ են հաղթահարել։

  • Ինչպե՞ս կարող ես հավատ զարգացնել, որն անհրաժեշտ է Եհովային նվիրվելու համար։

  • Ոմանց ի՞նչն է մղել, որ անեն անհրաժեշտ փոփոխությունները և մկրտվեն։

  • Եհովան ինչպե՞ս է օրհնում նրանց, ովքեր որոշում են իրեն ծառայել։

  • Ի՞նչ նշանակություն ունեն նվիրումն ու մկրտությունը։

Մկրտության ելույթի վերջում հռետորը մկրտության թեկնածուներին խնդրում է ոտքի կանգնել և բարձրաձայն պատասխանել հետևյալ երկու հարցին։

Զղջացե՞լ ես մեղքերիդ համար, նվիրվե՞լ ես Եհովային և ընդունո՞ւմ ես, որ նա Հիսուս Քրիստոսի միջոցով է փրկություն շնորհում։

Գիտակցո՞ւմ ես արդյոք, որ մկրտվելով՝ դառնում ես Եհովայի վկա և միանում ես Եհովայի կազմակերպությանը։

Այս հարցերին դրական պատասխաններ տալով՝ մկրտության թեկնածուները «հրապարակորեն հռչակում» են, որ հավատ են ընծայում քավիչ զոհին, ինչպես նաև փաստում են, որ իրենց անձը անվերապահորեն նվիրել են Եհովային (Հռոմ. 10։9, 10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը