ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 33–34
Եհովայի գրավիչ հատկությունները
Մովսեսը հասկանում էր, թե ինչ հատկություններ ունի Եհովան, ուստի կարողանում էր համբերությամբ վարվել իսրայելացիների հետ։ Նմանապես, եթե մենք էլ խորացնենք Եհովայի հատկությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կկարողանանք ողորմածորեն վարվել մեր հավատակիցների հետ։
«Ողորմած ու գթառատ»։ Եհովան ջերմորեն սիրում է և խորապես հետաքրքրվում է իր ծառաների բարօրությամբ։ Նա հոգ է տանում նրանց այնպես, ինչպես ծնողը իր երեխաներին։
«Բարկանալու մեջ դանդաղ»։ Եհովան համբերություն է դրսևորում, երբ իր ծառաները սխալներ են անում, և նրանց փոխվելու ժամանակ է տալիս։
«Սիրառատ բարությամբ.... լի»։ Եհովան նվիրված է իր ծառաներին և անմար սիրով է սիրում նրանց։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Եհովային ողորմածություն ու գթառատություն դրսևորելու հարցում»։