ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն՝ տեսախցիկի կամ խոսասարքի առաջ
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Հանցագործության աճի պատճառով գնալով ավելի շատ մարդիկ են իրենց տան դռան մոտ տեսախցիկ կամ խոսասարք տեղադրում։ Հնարավոր է՝ կաշկանդվում ենք, երբ քարոզում ենք մեկին, ում չենք տեսնում, բայց ով տեսնում է մեզ։ Հետևյալ հիշեցումները կօգնեն, որ ավելի վստահ զգանք տեսախցիկի կամ խոսասարքի առաջ վկայություն տալիս։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Դրական տրամադրվածություն ունեցիր։ Շատ բնակիչներ, ովքեր տեսախցիկներ կամ խոսասարքեր ունեն, հաճույքով զրուցում են մեզ հետ։
Հիշիր, որ որոշ տեսախցիկներ սկսում են ձայնագրել մինչև կսեղմես զանգը, ուստի բնակիչը կարող է տեսնել ու լսել քեզ նախքան կմոտենաս դռանը։
Երբ բնակիչը պատասխանում է զանգին, խոսասարքի միջոցով սկսիր խոսել այնպես, ասես նա կանգնած է քո առաջ։ Ժպտա և մի՛ կաշկանդվիր ժեստեր անել։ Ասա այն, ինչ որոշել էիր, եթե նա բացեր դուռը։ Եթե բնակիչը տեսախցիկով է դիտում քեզ, երեսդ շատ մի՛ մոտեցրու խցիկին։ Իսկ եթե ոչ ոք չի պատասխանում զանգին, տեսա/ձայնահաղորդագրություն մի՛ թող։
Հիշիր, որ զրույցը ավարտելուց հետո բնակիչը գուցե շարունակի տեսնել ու լսել քեզ, ուստի զգույշ եղիր, թե ինչ ես խոսում համագործակցիդ հետ։