ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 27, 28
Պողոսը նավով գնում է Հռոմ
Պողոսը երբեք չէր դադարում քարոզել, նույնիսկ երբ բանտարկված էր։ Նավի վրա եղած ժամանակ նա վկայություն տվեց անձնակազմին և ուղևորներին։ Մալթայի մոտ նավաբեկության ենթարկվելուց հետո նա, անկասկած, առիթից օգտվելով, բարի լուրի մասին պատմեց բոլոր նրանց, ում բուժեց։ Հռոմ հասնելուց երեք օր անց նա «մեկտեղ կանչեց» հրեաների ազդեցիկ մարդկանց, որ վկայություն տա։ Երկու տարվա տնային կալանքի ընթացքում նա շարունակում էր վկայություն տալ իր մոտ եկողներին։
Ի՞նչ կարող ես անել, որ քարոզես բարի լուրը, անգամ եթե սահմանափակ հնարավորություններ ունես