Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb18 օգոստոս էջ 3
  • «Հիշե՛ք Ղովտի կնոջը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Հիշե՛ք Ղովտի կնոջը»
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Նմանատիպ նյութեր
  • Հիշիր Ղովտի կնոջը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ղովտի կինը ետ նայեց
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Սկզբում՝ նյութապես աղքատ, վերջում՝ հոգևորապես հարուստ
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մի՛ նայիր «հետևում եղած բաներին»
    2012 Դիտարան
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
mwb18 օգոստոս էջ 3
Ղովտի կինը հետ է նայում դեպի Սոդոմ և դառնում է աղի արձան

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Հիշե՛ք Ղովտի կնոջը»

Սոդոմից փախչելիս Ղովտի կինը ինչո՞ւ հետ նայեց։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին (Ծն 19։17, 26)։ Ղովտի կնոջը հիշելու մասին նախազգուշացումը տալուց առաջ Հիսուսի ասած խոսքերը ցույց են տալիս, որ, հավանաբար, այդ կնոջ սիրտը կապված էր այն ամենի հետ, ինչ նա թողել էր հետևում (Ղկ 17։31, 32)։ Ի՞նչ կարող ենք անել, որ չնմանվենք Ղովտի կնոջը և չկորցնենք Աստծու հավանությունը։ Մենք պետք է թույլ չտանք, որ նյութական բաներ ունենալու և հարմարավետ կյանքով ապրելու ձգտումը առաջնային դառնա մեզ համար (Մթ 6։33)։ Հիսուսն ասաց, որ «չենք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մթ 6։24)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե նկատենք, որ նյութական բաները սկսել են շեղել մեզ հոգևորից։ Պետք է աղոթենք Եհովային, որ մեզ խորաթափանցություն տա, որ տեսնենք, թե ինչ փոփոխություններ անելու կարիք ունենք, և ուժ ու քաջություն տա, որ անենք դրանք։

«ՀԻՇԵ՛Ք ՂՈՎՏԻ ԿՆՈՋԸ» ԵՐԵՔՄԱՍԱՆՈՑ ՖԻԼՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Աննան՝ աշխատանքի վայրում, Գլորինան՝ իր քեռու հետ, Բրայենն ու Գլորիան աղոթում են միասին

    Ինչպե՞ս կարող եմ իմ գործերով ցույց տալ, որ «հիշում եմ Ղովտի կնոջը»

    Ավելի շատ փող վաստակելու ճնշումները ինչպե՞ս ազդեցին Գլորիայի մտածելակերպի, խոսքերի և արարքների վրա։

  • Ինչո՞ւ է Ղովտի կինը նախազգուշական օրինակ մեզ համար։

  • Ջոն ու նրա ընտանիքը ի՞նչ օգուտներ քաղեցին՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները։

  • Աշխատակիցների հետ ընկերակցությունը ինչպե՞ս ազդեց Աննայի հոգևոր վիճակի վրա։

  • Ինչո՞ւ է մեզ քաջություն պետք, երբ մեզ վրա ճնշում են բանեցնում, որ փողը կյանքում առաջին տեղում դնենք։

  • Ինչպե՞ս Բրայենն ու Գլորիան նորից սկսեցին առաջնահերթություն տալ հոգևոր բաներին։

  • Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներն են ընդգծվում այս ֆիլմում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը