ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Քարոզելը և ուսուցանելը աշակերտներ պատրաստելու գործի կարևոր մասն են
Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց գնալ և աշակերտներ պատրաստել (Մթ 28։19)։ Այդ հանձնարարության մեջ էր մտնում նաև քարոզելը և ուսուցանելը։ Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ պետք է ինքներս մեզ հարցնենք. «Ինչպե՞ս կարող եմ բարելավվել աշակերտներ պատրաստելու գործի այս կարևոր բնագավառներում»։
ՔԱՐՈԶԵԼԸ
Փոխանակ սպասենք, որ մարդիկ գան մեզ մոտ, ինքներս պետք է եռանդագին փնտրենք «արժանի» մարդկանց (Մթ 10։11)։ Ծառայության ժամանակ ուշադի՞ր ենք, որ առիթը բաց չթողնենք խոսելու «նրանց հետ, ում հանդիպում ենք» (Գրծ 17։17)։ Լիդիան Հիսուսի աշակերտ դարձավ Պողոսի ժրաջան քարոզչության շնորհիվ (Գրծ 16։13–15)։
«Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր» (Ժղ 11։6)։
ԴԻՏԵՔ «ՔԱՐՈԶԵՆՔ «ԱՌԱՆՑ ԴԱԴԱՐԻ» — ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆԵՏՈՒՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ.
Սեմուելն ինչպե՞ս ցույց տվեց, որ ջանք չի խնայում ճշմարտության սերմերը ցանելու հարցում։
Ինչո՞ւ պետք է շարունակենք քարոզել մարդկանց բոլոր հնարավոր կերպերով։
Առօրյայում ո՞ւմ կարող ես հայտնել Թագավորության լուրը։
ՈՒՍՈՒՑԱՆԵԼԸ
Աշակերտներ պատրաստելու համար բավարար չէ պարզապես գրականություն տալ մարդկանց։ Որպեսզի օգնենք նրանց հոգևորապես առաջադիմելու, պետք է կրկին ու կրկին վերայցելենք նրանց և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնենք (1Կթ 3։6–9)։ Իսկ ի՞նչ անենք, եթե ճշմարտությունը ուսուցանելու մեր եռանդուն ջանքերը շատ քիչ արդյունքներ են բերում (Մթ 13։19–22)։ Պետք է շարունակենք փնտրել նրանց, ում սիրտը նման է «լավ հողի» (Մթ 13։23; Գրծ 13։48)։
«Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված է, որ աճեցրեց» (1Կթ 3։6)։
ԴԻՏԵՔ «ՔԱՐՈԶԵՆՔ «ԱՌԱՆՑ ԴԱԴԱՐԻ» — ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ.
Սոլոմոնն ու Մերին ինչպե՞ս ջրեցին Էզեկիելի և Աբիգեյիլի սրտում ցանված ճշմարտության սերմերը։
Ի՞նչը պետք է լինի մեր նպատակը ծառայության ցանկացած ձևի, այդ թվում հրապարակային վկայությանը մասնակցելիս։
Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել ճշմարտությունը ուսուցանելուն։