ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. քարոզենք մեր տարածքում ապրող յուրաքանչյուր մարդու
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Զաքարիան մարգարեացել էր, որ բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող մարդիկ դրականորեն էին արձագանքելու բարի լուրին (Զք 8։23)։ Բայց ո՞վ էր ուսուցանելու նրանց (Հռ 10։13–15)։ Մենք առանձնաշնորհում և պատասխանատվություն ունենք բարի լուրը պատմելու մեր տարածքում ապրող յուրաքանչյուր մարդու (od, էջ 83, 84, պրբ. 10, 11)։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Նախապատրաստվիր։ Հանդիպո՞ւմ ես ուրիշ լեզվով խոսող մարդկանց։ Եթե այո, ապա օգտվելով «JW Language» (JW լեզու) հավելվածից՝ կարող ես մի պարզ մատուցում սովորել։ Կամ քո էլեկտրոնային սարքավորման միջոցով կարող ես անհատին ցույց տալ, թե ինչպես իր լեզվով ավելի շատ տեղեկություն գտնի jw.org կայքից։
Դիտունակ եղիր։ Տնետուն ծառայելիս բաց մի՛ թող անցորդներին և մեքենաներում սպասող մարդկանց վկայություն տալու հարմար առիթները։ Իսկ հրապարակային վկայության ժամանակ ուշադրությունդ կենտրոնացած պահիր գլխավոր նպատակի՝ վկայություն տալու վրա։
Ջանքեր թափիր։ Կրկին ու կրկին փորձիր հանդիպել նրանց, ում առաջին անգամ տանը չես գտել։ Ջանք թափիր, որ զրուցես ամեն տնից գոնե մեկ հոգու հետ։ Դրա համար գուցե հարկ լինի, որ ուրիշ ժամի կամ շաբաթվա մեկ ուրիշ օր գաս։ Որոշ բնակիչների էլ թերևս կարողանաս վկայություն տալ նամակով, հեռախոսով կամ փողոցում քարոզելիս։
Զարգացրու հետաքրքրությունը։ Հնարավորինս շուտ վերայցելիր, որ զարգացնես անհատի դրսևորած անգամ փոքր հետաքրքրությունը։ Եթե նա ուրիշ լեզվով է խոսում, փորձիր գտնել այդ լեզվով խոսող համապատասխան քարոզչի, ով կկարողանա օգնել նրան։ Շարունակիր այցելել անհատին, մինչև նրա լեզվով խոսող քարոզիչները կապ հաստատեն նրա հետ (od, էջ 93, 94, պրբ. 39, 40)։
ԴԻՏԵՔ «ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆՔ «ՄԻՆՉԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԾԱՅՐԵՐԸ»» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ՀԵՏՈ ՔՆՆԱՐԿԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ
Եղբայրներն ու քույրերը ի՞նչպես նախապատրաստվեցին հեռավոր տարածքներում ապրողներին այցելելու համար (1Կթ 9։22, 23)։
Ի՞նչ խոչընդոտներ էին նրանք հաղթահարելու։
Ի՞նչ օրհնություններ վայելեցին նրանք։
Իսկ դու ի՞նչ ջանքեր կարող ես թափել ձեր տարածքում ավելի շատ մարդկանց վկայություն տալու համար։