ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Զարգացրու աստվածահաճո հատկություններ. հավատ
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
Աստծուն հաճեցնելու համար հարկավոր է հավատ ունենալ (Եբ 11։6)։
Աստծու խոստումների հանդեպ հավատն օգնում է մեզ տոկալու փորձությունների ներքո (1Պտ 1։6, 7)։
Հավատի պակասը կարող է մեղքի տանել (Եբ 3։12, 13)։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Աղոթիր ավելի շատ հավատ ունենալու համար (Ղկ 11։9, 13; Գղ 5։22)։
Կարդա Աստծու Խոսքը և խորհրդածիր դրա շուրջ (Հռ 10։17; 1Տմ 4։15)։
Կանոնավորաբար շփվիր հավատ ունեցող մարդկանց հետ (Հռ 1։11, 12)։
Ինչպե՞ս կարող եմ ամրացնել իմ և իմ ընտանիքի հավատը
ԴԻՏԵՔ «ԶԱՐԳԱՑՐՈՒ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԿԵՐՏՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՎԱՏ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ.