ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Հոգ տանենք մեր երկրպագության վայրերի մասին»
Մեր Թագավորության սրահները պարզապես ինչ-որ շինություններ չեն։ Դրանք երկրպագության վայրեր են, որոնք նվիրել ենք Եհովային։ Ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուրս նպաստել, որ մեր Թագավորության սրահը լավ վիճակում մնա։ «Հոգ տանենք մեր երկրպագության վայրերի մասին» տեսանյութը դիտելուց հետո քննարկեք հետևյալ հարցերը։
Ի՞նչ նպատակի են ծառայում Թագավորության սրահները։
Ինչո՞ւ պետք է Թագավորության սրահը մաքուր և բարվոք վիճակում պահենք։
Ովքե՞ր են կատարում Թագավորության սրահի տեխսպասարկումը։
Ինչո՞ւ է անվտանգությունը կարևոր։ Անվտանգությանը հետևելու ի՞նչ օրինակներ նկատեցիք տեսանյութում։
Ինչպե՞ս կարող ենք մեր նվիրաբերություններով պատվել Եհովային։