ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈԲ 1–5
Հոբը պահեց իր անարատությունը փորձության ներքո
Հոբն ապրել է Հուս երկրում այն տարիներին, երբ իսրայելացիները ստրուկ էին Եգիպտոսում։ Թեև նա իսրայելացի չէր, բայց Եհովայի նվիրված երկրպագուներից էր։ Նա մեծ ընտանիք ուներ, շատ հարստություն և հեղինակավոր մարդ էր իր շրջապատում։ Նաև պատվավոր խորհրդական էր և անաչառ դատավոր։ Նա առատաձեռն էր աղքատի և կարիքավորի հանդեպ։ Հոբը անարատ մարդ էր։
Հոբը հստակ ցույց տվեց, որ Եհովան էր իր կյանքում ամենակարևոր Անձնավորությունը
Սատանան ուշադրություն դարձրեց Հոբի անարատությանը։ Նա չժխտեց, որ Հոբը հնազանդվում է Եհովային, այլ կասկածի տակ դրեց նրա մղումները։
Սատանան պնդեց, որ Հոբը եսասիրական մղումներից ելնելով է ծառայում Եհովային։
Սատանայի բարձրացրած հարցին պատասխանելու համար Եհովան թույլ տվեց, որ նա փորձության ենթարկի այդ հավատարիմ մարդուն. նա փորձեց Հոբին նրա կյանքի բոլոր բնագավառներում։
Երբ Հոբը պահեց իր անարատությունը, Սատանան հարցականի տակ դրեց բոլոր մարդկանց անարատությունը։
Հոբը մեղք չգործեց Աստծու դեմ, ոչ էլ մեղադրեց նրան որևէ սխալ բան անելու մեջ։