Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք նոյեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այս հետաքրքիր հարցին։ [Կարդա՛ նոյեմբերի 1-ի «Դիտարանի» վերջին էջի առաջին հարցը։] Ի՞նչ եք կարծում։ [Կարդա՛ երկու պարբերությունները և նշված համարներից առնվազն մեկը։] Կցանկանա՞ք՝ հաջորդ անգամ խոսենք, թե ինչու էր Հիսուսը հարություն տալիս մարդկանց, և ինչ նշանակություն դա ունի մեզ համար»։
Դիտարան 1 նոյեմբերի
«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են այսքան վատ բաներ կատարվում աշխարհում։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը բացատրում է պատճառը Հայտնություն 12։9 համարում [Կարդա՛]։ Սակայն 12-րդ համարում հույս է տրվում։ [Կարդա՛ Հայտնություն 12։12։] Սատանայի վատ ազդեցությունը շուտով կվերանա։ Այս հոդվածում, որի վերնագիրն է՝ «Պե՞տք է վախենանք Սատանայից», խոսվում է այն մասին, թե ինչպես հիմա կարող ենք պաշտպանվել Սատանայի ազդեցությունից, և թե ինչ է մոտ ապագայում լինելու Սատանայի հետ։ Ահա ձեր օրինակը»։
Արթնացե՛ք նոյեմբեր
«Բոլորն էլ ուզում են երջնիկ լինել, բայց շատերն այսօր երջանիկ չեն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է իսկական երջանկություն բերում։ [Թույլ տուր պատասխանել։] Ես համոզվել եմ, որ Աստվածաշունչը օգնում է երջանիկ կյանքով ապրելու։ Ուշադրություն դարձրեք աստվածաշնչյան այս սկզբունքին։ [Կարդա՛ Եբրայեցիներ 13։5։] Այս ամսագրում կգտնեք չորս խորհուրդներ, որոնք կօգնեն հասնելու իսկական երջանկության»։