Օգոստոս՝ պատմական ամիս
Նոր թերթիկը կտարածվի ողջ աշխարհում
1. Ի՞նչ հատուկ քարոզարշավ է անցկացվելու ողջ աշխարհում Աստծու Թագավորության 100 ամյակի կապակցությամբ։
1 Աստծու Թագավորության 100 ամյակի կապակցությամբ տեղին է, որ փառաբանենք Եհովային հատուկ քարոզարշավի միջոցով։ Օգոստոս ամսին կմասնակցենք ողջ աշխարհում անցկացվող մի քարոզարշավի, որի ժամանակ կտարածենք նոր թերթիկ՝ «Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները»։ Այս թերթիկը ընթերցողներին քաջալերում է դիմել Աստվածաշնչին կարևոր հարցերի պատասխանները գտնելու համար և բացատրում է, թե ինչպես կարող է jw.org կայքը օգնել նրանց։
2. Ինչպե՞ս կարող ենք օգոստոս ամսվա ընթացքում «բարձր ձայնով գոչել՝ գովաբանելով Եհովային»։
2 Բարձր ձայնով գովաբանություն։ Ծառայությունն ընդլայնելու նպատակով հատուկ քայլեր են ձեռնարկվել այն քարոզիչների համար, ովքեր կցանկանան օգոստոս ամսին ենթառահվիրա ծառայել։ Այս ամսվա ընթացքում մկրտված քարոզիչները հնարավորություն կունենան ծառայել ենթառահվիրա 30 ժամով։ Քանի որ օգոստոսն ունի հինգ ուրբաթ, շաբաթ և կիրակի, շատ քարոզիչներ, ովքեր աշխատում են, կկարողանան ենթառահվիրա ծառայել։ Նաև պատանիները կարող են իրենց արձակուրդային ամիսն օգտագործել ենթառահվիրա ծառայելու համար։ Եթե ունես այնպիսի ուսումնասիրություն, ով հոգևորապես առաջադիմում է, կամ երեխա, որը ցանկանում է այդ ամիս դառնալ չմկրտված քարոզիչ, անմիջապես խոսիր երեցների խորհրդի կոորդինատորի հետ։ Որքա՜ն քաջալերական կլինի, որ նրանք էլ այս պատմական ամսվա ընթացքում միանան մեզ ու մասնակցեն քարոզարշավին։ Թեև շատ ռահվիրաներ օգոստոսին իրենց տարեկան ծառայությունն ավարտելուց հետո արձակուրդ են գնում, այդուհանդերձ գուցե կարողանան այնպես կազմել գրաֆիկը, որ լիարժեքորեն մասնակցեն այս հատուկ քարոզարշավին։ Հիմա է ժամանակը, որ ընտանիքով քննարկեք, թե ինչպես կարող եք օգոստոս ամսվա ընթացքում «բարձր ձայնով գոչել՝ գովաբանելով Եհովային» (Եզր. 3։11; Առակ. 15։22)։
3. Ի՞նչ ակնկալիքներ ունենք այս հատուկ քարոզարշավի կապակցությամբ։
3 Թեև անցյալում կազմակերպվել են նման քարոզարշավներ, մենք հուսով ենք, որ այս քարոզարշավը պատմական է լինելու։ Կարո՞ղ ենք օգոստոս ամսին հասնել բարձրագույն նոր թվերի քարոզչության ժամերի, քարոզիչների և ենթառահվիրաների պարագայում։ Քանի որ ավարտին է հասնում 2014թ. ծառայողական տարին, թող որ Եհովան օրհնի իր ժողովրդի ջանքերը, որպեսզի օգոստոսը լինի երբևէ եղած ամենամեծ վկայության ամիսը (Մատթ. 24։14)։