Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք հունիս ամսվա առաջին շաբաթ օրը
«Գրեթե բոլորը ուզում են խաղաղություն տեսնել աշխարհում։ Սակայն ամենուրեք պատերազմներ են։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում խաղաղություն հաստատել»։ Թույլ տուր պատասխանել։ Ցույց տուր «Դիտարանի» հունիսի 1-ի համարի վերջին էջի հոդվածը ու քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և նշված աստվածաշնչյան համարներից առնվազն մեկը։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Ուշադրություն։ Այս մատուցումը պետք է ցուցադրվի հունիսի 1-ին՝ քարոզչական ծառայության հանդիպմանը։
Դիտարան 1 հունիսի
«Այսօր շատերը բախվում են խտրականության։ Ի՞նչ եք կարծում, աշխարհի երեսին կա՞ մի վայր, որտեղ խտրականություն չկա։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե Աստված ինչպես է վերաբերվում բոլոր մարդկանց։ [Կարդա՛ Գործեր 10։34։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստված մեկընդմիշտ վերացնելու խտրականությունը»։
Արթնացե՛ք հունիս
«Մի հարցի վերաբերյալ ուզում էինք ձեր կարծիքը իմանալ։ Բնական է, որ ցանկանում ենք ավելի լավ կյանքով ապրել։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ ենք դրան հասնել նյութական բաներ ձեռք բերելով։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ արժեքավոր միտք նշեց Հիսուսը։ [Կարդա՛ Ղուկաս 12։15։] Այս ամսագրում խորհուրդ է տրվում հավասարակշռված տեսակետ ունենալ ունեցվածքի վերաբերյալ և գործնական առաջարկներ են տրվում այն մասին, թե ինչպես չափավոր լինենք ծախսելու հարցում»։