Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/09 էջ 3–4
  • Վկայություն տանք տղամարդկանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վկայություն տանք տղամարդկանց
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հնարավոր է երջանիկ լինել կրոնապես բաժանված ընտանիքում
    2012 Դիտարան
  • Օգնենք մեր հավատակիցների ոչ Վկա կողակիցներին
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Ճշմարտությունը «ոչ թե խաղաղություն է բերում, այլ սուր»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Իմաստուն առաջնորդություն ամուսնական զույգերի համար
    2005 Դիտարան
Ավելին
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 8/09 էջ 3–4

Վկայություն տանք տղամարդկանց

1. Թագավորության շահերն առաջ տանելու համար ինչի՞ կարիք կա։

1 Թագավորության բարի լուրի քարոզչությունը վերջին օրերում մեծ թափով առաջ է ընթանում։ Ուստի կարիք կա, որ ավելի շատ փորձառու տղամարդիկ առաջնորդություն վերցնեն այս գործում (Մարկ. 4։30–32; Գործ. 20։28; 1 Տիմոթ. 3։1–13)։ Այդուհանդերձ, որոշ վայրերում կանայք են ավելի շատ արձագանքում բարի լուրին։ Պատճառը գուցե այն է, որ որոշ մշակույթներում տղամարդիկ կարծում են, թե երեխաներին հոգևոր կրթություն տալը կնոջ պարտականությունն է։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ավելի շատ տղամարդկանց օգնել, որ գիտակցեն իրենց հոգևոր կարիքները և ընդունեն ճշմարտությունը։

2. Այն, որ Պողոսն ու Պետրոսը վկայություն տվեցին տղամարդկանց, ի՞նչ արդյունք ունեցավ։

2 Վկայություն տանք տղամարդկանց։ Երբ ընտանիքի գլուխն ընդունում է ճշմարտությունը, նա կարող է մեծ ազդեցություն թողնել ընտանիքի անդամների վրա և քաջալերել նրանց միանալու իրեն ճշմարիտ երկրպագության մեջ։ Օրինակ՝ Պողոսն ու Շիղան բանտում վկայություն տվեցին բանտապահին, և նա ու իր ընտանիքը մկրտվեցին (Գործ. 16։25–34)։ Իսկ Կորնթոսում Պողոսը քարոզեց Կրիսպոսին, որ ժողովարանի պետն էր, և նա «իր բոլոր տնեցիների հետ միասին հավատաց Տիրոջը» (Գործ. 18։8)։ Պետրոսն էլ վկայություն տվեց «բարեպաշտ և աստվածավախ» Կոռնելիոսին, որը հարյուրապետ էր։ Արդյունքում նա, իր ազգականներն ու մտերիմ ընկերները մկրտվեցին (Գործ. 10։1–48)։

3. Ընդօրինակելով Փիլիպպոսին՝ ի՞նչ «բարձր դիրք ունեցող» տղամարդկանց կարող ենք քարոզել։

3 Եթե վկայություն տանք «բարձր դիրք ունեցող» մարդկանց, դա գուցե լավ արդյունքներ բերի (1 Տիմոթ. 2։1, 2)։ Օրինակ՝ Եհովայի հրեշտակն առաջնորդեց Փիլիպպոսին քարոզելու «բարձրաստիճան մի պաշտոնյայի», որի հսկողության տակ էին Եթովպիայի թագուհու բոլոր գանձերը։ Փիլիպպոսը լսեց, որ նա «բարձրաձայն կարդում է Եսայիա մարգարեի գիրքը», և բացատրեց Հիսուսի մասին բարի լուրը։ Այս մարդը դարձավ Հիսուսի աշակերտ և ճանապարհին քարոզելով՝ հավանաբար բարի լուրը տարավ իր երկիր։ Նա, ամենայն հավանականությամբ, քարոզեց նաև թագուհուն և պալատականներին, որոնք թերևս հնարավորություն չէին ունենա լսելու բարի լուրը (Գործ. 8։26–39)։

4. Ի՞նչ կարող ենք անել, որ զրուցենք ավելի շատ տղամարդկանց հետ։

4 Քարոզենք ավելի շատ տղամարդկանց։ Քանի որ տղամարդիկ հիմնականում օրվա մեծ մասը լինում են աշխատավայրում, կարո՞ղ ես այնպիսի գրաֆիկ կազմել, որ ծառայես երեկոյան ժամերին, շաբաթ–կիրակի կամ տոն օրերին։ Կանոնավորաբար ծառայելով գործարար տարածքներում՝ դու ավելի մեծ հնարավորություն կունենաս քարոզելու տղամարդկանց։ Եղբայրները կարող են նպատակ դնել ոչ պաշտոնական վկայություն տալ տղամարդկանց իրենց աշխատանքի վայրում։ Իսկ տնետան ծառայության ժամանակ, հատկապես այն տարածքներում, որոնք հաճախ են քարոզվում, եղբայրները կարող են տան տղամարդու հետ զրուցելու առիթներ փնտրել։

5. Ի՞նչ պետք է անի քույրը, երբ քարոզել է մի տղամարդու, որը հետաքրքրություն է ցույց տվել։

5 Եթե քույրն է քարոզում տղամարդու, և վերջինս դրական է արձագանքում բարի լուրին, ապա քույրը չպետք է մենակ վերայցելություն անի։ Նա կարող է վերայցելել այդ տղամարդուն իր ամուսնու կամ մեկ ուրիշ քարոզչի հետ։ Իսկ եթե տղամարդը շարունակի հետաքրքրություն ցույց տալ, լավ կլինի, որ մի փորձառու եղբայր ուսումնասիրի նրա հետ։

6. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոս առաքյալին, որպեսզի ավելի «շատ մարդկանց շահենք»։

6 Խոսենք տղամարդկանց հետաքրքրող թեմաներից։ Պողոս առաքյալը հաշվի էր առնում իր ունկնդիրներին և իր մատուցումը հարմարեցնում էր նրանց, որպեսզի կարողանար որքան հնարավոր է «շատ մարդկանց շահել» (1 Կորնթ. 9։19–23)։ Մենք էլ պետք է հաշվի առնենք, թե տղամարդկանց ինչ թեմաներ են հետաքրքրում, և համապատասխան մատուցում պատրաստենք։ Օրինակ՝ տղամարդկանց հաճախ մտահոգում են տնտեսական խնդիրները, նրանք ուզում են, որ երկիրը լավ կառավարություն ունենա, որ իրենց ընտանիքը լինի ապահով։ Նրանց նաև հետաքրքրում է, թե որն է կյանքի նպատակը, ինչ կլինի ապագայում և ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը։ Թագավորության լուրն ավելի լավ կընդունվի նրանց կողմից, եթե խորագիտություն դրսևորենք և մեր մատուցումը հարմարեցնենք նրանց հետաքրքրություններին (Առակ. 16։23)։

7. Ինչպե՞ս կարող են ժողովի բոլոր անդամները դրական ազդեցություն թողնել ոչ Վկա ամուսինների վրա։

7 Օգնենք ոչ Վկա ամուսիններին։ Թեև մեր քույրերի լավ վարքը ավելի շատ է ազդում իրենց ամուսինների վրա, սակայն ժողովի անդամները նույնպես կարող են դրական ազդեցություն թողնել (1 Պետ. 3։1–4)։ Երբ ոչ Վկա ամուսինն իր կնոջն ուղեկցում է ժողովի վայր, կարող ենք ջերմորեն ողջունել, ինչը նրան գուցե տպավորի։ Նրա ներկայությունը ցույց է տալիս, որ ինչ–որ չափով հետաքրքրված է ճշմարտությամբ, և հնարավոր է Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն արտահայտի։

8. Ինչպե՞ս կարող են եղբայրները օգնել ոչ Վկա ամուսիններին, ովքեր այդքան էլ հետաքրքրված չեն ճշմարտությամբ։

8 Մյուս կողմից՝ որոշ ամուսիններ սկզբում այդքան էլ չեն հետաքրքրվում ճշմարտությամբ, բայց հնարավոր է ժամանակի ընթացքում ցանկանան խոսել աստվածաշնչյան թեմաների շուրջ այն եղբոր հետ, ում հետ իրենց ավելի ազատ են զգում։ Օրինակ՝ ժողովներից մեկում եղբայրները որոշեցին պարբերաբար այցելել կրոնապես բաժանված մի ընտանիքի, որպեսզի ոչ Վկա ամուսնու հետ խոսեն իրեն հետաքրքրող թեմաներից։ Այդ այցելություններից մեկի ժամանակ ի վերջո անդրադարձան նաև հոգևոր թեմաներին։ Այժմ այդ տղամարդը մկրտված է։ Իսկ մի եղբայր էլ օգնեց մի ոչ Վկա ամուսնու տան շուրջը ցանկապատ կառուցելու։ Ցույց տրված անհատական հետաքրքրության շնորհիվ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց (Գաղ. 6։10; Փիլիպ. 2։4)։ Եղբայրնե՛ր, կարո՞ղ եք նպատակ դնել օգնելու ոչ Վկա ամուսիններին։

9. Ի՞նչ օգուտ կարող են տալ ժողովին քրիստոնյա տղամարդիկ։

9 Քրիստոնեական պատասխանատվություններ։ Այն տղամարդիկ, ովքեր արձագանքում են Թագավորության բարի լուրին, դառնում են մկրտված Վկա ու ձգտում են պատասխանատվությունների, կարող են դառնալ «մարդկանց տեսքով պարգևներ»՝ երեցներ, ովքեր իրենց ունակությունները և ուժերը ներդնում են Եհովայի ժողովրդին ծառայելու համար (Եփես. 4։8; Սաղ. 68։18)։ Նրանք հոժարակամորեն և ջանասիրությամբ են հովվում հոտը (1 Պետ. 5։2, 3)։ Այդ տղամարդիկ մեծ օրհնություն են եղբայրության համար։

10. Ի՞նչ օգուտներ բերեց այն, որ Անանիան օգնեց Պողոսին։

10 Օրինակ՝ Սողոսը դարձավ «առաքյալ ուրիշ ազգերի համար», թեև մի ժամանակ հալածում էր քրիստոնյաներին (Հռոմ. 11։13)։ Այդ պատճառով էլ Անանիան չէր ցանկանում քարոզել նրան։ Այդուհանդերձ, հետևեց Հիսուսի առաջնորդությանը և գնաց խոսելու նրա հետ։ Արդյունքում վերջինս դարձավ առաքյալ։ Տարիների ընթացքում Պողոսի ծառայությունը օգուտներ բերեց հազարավոր մարդկանց, ովքեր լսեցին նրան։ Իսկ այժմ էլ միլիոնավոր մարդիկ օգուտներ են քաղում՝ ընթերցելով նրա նամակները, որոնք տեղ են գտել Աստծու Խոսքում (Գործ. 9։3–19; 2 Տիմոթ. 3։16, 17)։

11. Ինչո՞ւ պետք է ամեն բան անենք, որ վկայություն տանք տղամարդկանց։

11 Ուստի եկեք ամեն բան անենք, որ վկայություն տանք տղամարդկանց։ Մենք վստահ ենք, որ Եհովան կօրհնի մեր ջանքերը, քանի որ կատարում ենք նրա կամքը և առաջ ենք տանում Թագավորության շահերը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը