Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 դեկ.
«Տոնական օրերին շատերը ձգտում են լինել բարի և կարեկից։ Ի՞նչ եք կարծում՝ աշխարհն ավելի լավը չէ՞ր լինի, եթե մարդիկ կարեկցանք ցուցաբերեին ամբո՛ղջ տարի։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ 1 Պետրոս 3։8–ը։] Այս պարբերագրում բացատրվում է, թե որքան արժեքավոր է կարեկցանքը, և ինչ կերպերով կարող ենք դրսևորել այն»։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Գիտության և կասկածամտության այս դարում շատ մարդիկ կարծում են, թե Աստվածաշունչը գործնական չէ։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Գիտեի՞ք, որ գիտության հետ կապ ունեցող Աստվածաշնչի ցանկացած միտք ճշգրիտ է։ [Կարդա՛ Հոբ 26։7–ը։] «Արթնացե՛ք»–ի այս հատուկ թողարկումը սպառիչ պատասխաններ է տալիս, թե ինչու կարելի է վստահել Աստվածաշնչին»։
Դիտարան 1 հունվ.
«Շատ մարդիկ աղոթում են, որ գա Աստծու Թագավորությունը։ Ուշադրություն դարձրեք այս հայտնի աղոթքին, որ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին։ [Կարդա՛ Մատթեոս 6։9, 10–ը։] Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է այդ Թագավորությունը, և ե՞րբ է այն գալու։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում բացատըրվում է, թե ինչ է ասում այդ մասին Աստվածաշունչը։