Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/05 էջ 1
  • «Սնուած հաւատքի խօսքերով»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Սնուած հաւատքի խօսքերով»
  • 2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ժողովի հանդիպումներն օգտակար են երիտասարդների համար
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • «Նա է յոգնածին ոյժ տուողը»
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Լավ սովորություններ մշակիր և առատ օրհնություններ ստացիր
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովան հոգնածին ուժ է տալիս
    2000 Դիտարան
Ավելին
2005 Մեր թագավորական ծառայությունը
km 1/05 էջ 1

«Սնուած հաւատքի խօսքերով»

1 Մեծ ջանքեր են պահանջվում աստվածապաշտ կյանքով ապրելու համար (Ա Տիմոթ. 4։7–10)։ Եթե ապավինենք մեր սեփական ուժերին, ապա շուտով կհոգնենք ու կթուլանանք այդ ճանապարհով ընթանալիս (Ես. 40։29–31)։ Եհովայից զորություն ստանալու հնարավորություններից մեկը ‘հավատի խոսքերով սնվելն’ է (Ա Տիմոթ. 4։6)։

2 Առատ հոգևոր կերակուր։ Եհովան մեզ առատ հոգևոր կերակուր է տալիս իր Խոսքի ու ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ միջոցով (Մատթ. 24։45)։ Ջանքեր գործադրո՞ւմ ենք, որպեսզի օգուտներ քաղենք այդ կերակրից։ Ամեն օր կարդո՞ւմ ենք Աստվածաշունչը։ Ժամանակ հատկացնո՞ւմ ենք անձնական ուսումնասիրությանը, ինչպես նաև կարդացածի շուրջ խորհելուն (Սաղ. 1։2, 3)։ Այսպիսի օգտակար հոգևոր սննդակարգը զորացնում է մեզ ու պաշտպանում Սատանայի աշխարհի թուլացնող ազդեցություններից (Ա Յովհ. 5։19)։ Եթե մեր միտքը առողջ բաներով սնենք ու կյանքում դրանցով առաջնորդվենք, ապա Եհովան մեզ հետ կլինի (Փիլիպ. 4։8, 9)։

3 Եհովան մեզ ուժ է տալիս նաև ժողովի հանդիպումների միջոցով (Եբր. 10։24, 25)։ Այս հանդիպումներին մենք ստանում ենք հոգևոր առաջնորդություն, ինչպես նաև վայելում ենք բարերար ընկերակցություն, որոնք մեզ ուժ են տալիս տոկալու փորձություններին (Ա Պետ. 5։9, 10)։ Մի քրիստոնյա քույր ասաց. «Ամբողջ օրը անցկացնելով դպրոցում՝ ես ուժասպառ եմ լինում։ Բայց հանդիպումները օազիսի պես են, որտեղ թարմանում եմ ու նոր լիցք ստանում հաջորդ օրը դպրոց գնալու համար»։ Ի՜նչ օրհնություններ ենք ստանում՝ ջանք թափելով ժողովի հանդիպումներին ներկա գտնվելու։

4 Հռչակում ենք ճշմարտությունը։ Քարոզելը Հիսուսի համար կերակրի էր նման։ Այն զորացնում էր նրան (Յովհ. 4։32–34)։ Նմանապես մենք, երբ մարդկանց պատմում ենք Աստծու հրաշալի խոստումների մասին, նոր լիցք ենք ստանում։ Ծառայությանը մասնակցելը նաև օգնում է, որ մեր սիրտն ու միտքը կենտրոնացած պահենք Թագավորության, ինչպես նաև գալիք օրհնությունների վրա։ Իսկ դա իսկապես թարմություն է բերում (Մատթ. 11։28–30)։

5 Ի՜նչ մեծ առանձնաշնորհում ունենք օգտվելու առատ հոգևոր սննդից, որ Եհովան տալիս է իր ժողովրդին այսօր։ Եկեք շարունակենք ցնծությամբ փառաբանել Եհովային (Ես. 65։13, 14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը