«Թող իրար հետ բարձրացնենք նորա անունը»
1. Եհովայի անունը միասին մեծարելու ի՞նչ հնարավորություն կունենանք մենք և ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել արդեն հիմա՝ նախապատրաստվելու համար։
1 «Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը»,— երգեց սաղմոսերգուն (Սաղ. 34։3)։ Գալիք՝ «Քայլեք Աստծո հետ» անվանումը կրող մարզային համաժողովը հնարավորություն կընձեռի մեզ բազմաթիվ ժողովներում ծառայող մեր եղբայրների ու քույրերի հետ միասին մեծարելու Եհովայի անունը։ Իսկ դու արդեն հոգացե՞լ ես կացարանի, տրանսպորտային միջոցների կամ աշխատանքից ազատ լինելու մասին։ Այս ամենի մասին նախօրոք հոգալը իմաստուն քայլ է (Առակ. 21։5)։
2. Ինչո՞ւ է օգտակար պլանավորել վաղօրոք գալ համաժողովի անցկացման վայր։
2 Համաժողովի անցկացման վայր գալը։ Կան շատ բաներ, որոնց մասին անհրաժեշտ է հոգ տանել, երբ ներկա ենք լինում համաժողովին։ Տնից շուտ դուրս գալով՝ մենք կկարողանանք լուծել չնախատեսված խնդիրները, որ գուցե խլեն մեր ժամանակը, նաև կկարողանանք զբաղեցնել մեր տեղերը ժամանակին, որպեսզի ամբողջ սրտով մասնակցենք բացման երգին և աղոթքին (Սաղ. 69։30)։ Ծրագիրը սկսվելուց մի քանի րոպե առաջ նախագահող եղբայրը նստած կլինի բեմի վրա, իսկ այդ ընթացքում կհնչի Թագավորության մեղեդին։ Այդ ժամանակ բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի պատվավոր ձևով (Ա Կորնթ. 14։33 ԱՆԹ, 40)։
3. Տեղեր զբաղեցնելիս ինչպե՞ս կարող ենք մեր հարգանքը ցույց տալ ուրիշների հանդեպ։
3 Աստծո Խոսքը հորդորում է մեզ ջանքեր գործադրել, որ ‘բոլոր բաները սիրով լինեն’ (Ա Կորնթ. 16։14)։ Երբ ժամը 8։00–ին դռները բացվեն, մյուսների հանդեպ հարգանքը կմղի մեզ, որ վազելով, հրմշտելով «չսլանանք», որպեսզի առաջինը զբաղեցնենք մեզ դուր եկած տեղերը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր կգան միևնույն փոխադրամիջոցով կամ քեզ հետ միասին կգիշերեն միևնույն տանը (Ա Կորնթ. 13։5; Փիլիպ. 2։4)։
4. Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկենք ընդմիջման համար, և ինչո՞վ են դրանք օգտակար։
4 Խորհուրդ ենք տալիս ուտելու ինչ–որ բան վերցնել քեզ հետ, որպեսզի ընդմիջման ժամանակ համաժողովի անցկացման վայրից դուրս չգաս մթերք գնելու համար։ Դրա շնորհիվ բոլորը կկարողանան վայելել եղբայրների հետ շփումը և ետճաշյա ծրագիրը սկսվելիս իրենց տեղերում կլինեն։ Անհրաժեշտության դեպքում կարելի է գործածել փոքրիկ սառնարան–պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան–պայուսակներ, ապակե տարաներ և ոգելից խմիչքներ չի կարելի բերել համաժողովի անցկացման վայր։
5. Ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր սիրտը, որպեսզի ընդունենք այն ուսուցումը, որ ստանալու ենք։
5 Մեզ հոգևոր խնջույք է սպասում։ Հովսափատ թագավորը իր ‘սիրտը պատրաստեց Աստծուն խնդրելու’, այսինքն՝ փնտրելու համար (Բ Մնաց. 19։3)։ Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք պատրաստել մեր սիրտը համաժողովից առաջ։ «Արթնացե՛ք» պարբերագրի մայիսի 22–ի և հունիսի 8–ի (ռուս.) համարների վերջին էջում ամփոփ ներկայացվում է այդ հոգևոր խնջույքը, որ սպասում է մեզ։ Լավ կլինի, որ ժամանակ հատկացնենք խորհրդածելու այդ հոդվածների բովանդակության շուրջ, որպեսզի բաղձանքով սպասենք այն միջոցառմանը, որ Եհովան պատրաստել է մեզ համար։ Սիրտը պատրաստելու մեջ մտնում է աղոթքով Եհովայից օգնություն խնդրելը, որպեսզի հասկանանք այդ հոգևոր խնջույքին մատուցվող ուսուցման բուն էությունը և կիրառենք այն (Սաղ. 25։4, 5)։
6. Ի՞նչ ենք ցանկանում մենք և ինչո՞ւ։
6 Մենք բոլորս էլ ցանկանում ենք ավելի շատ բան սովորել Աստծո Խոսքից և գիտակցում ենք, որ այդ Խոսքի շնորհիվ մենք կարող ենք ‘աճել’ դեպի փրկություն (Ա Պետ. 2։2)։ Ուրեմն՝ եկեք ներկա լինենք «Քայլեք Աստծո հետ» մարզային համաժողովին և «իրար հետ բարձրացնենք [Եհովայի] անունը» (Սաղ. 34։3)։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Աստծո անունը մեծարելու կերպեր
◼ Նախօրոք պլանավորիր
◼ Ուրիշների հանդեպ սեր ցույց տուր
◼ Սիրտդ պատրաստիր