Լա՞վ եք սնվում հոգևորապես
1 Ասում են՝ «մենք այն ենք, ինչ ուտում ենք»։ Եվ իրոք՝ մեր ուժերն ու առողջությունը կախված են նրանից, թե ինչպես ենք սնվում։ Սակայն մեզ վրա անդրադառնում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր սնունդը, չէ՞ որ Հիսուսն ասաց. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4։4)։ Իսկ այս առումով ինչպե՞ս են մեր գործերը։ Լա՞վ ենք սնվում հոգևորապես։ Զանազանո՞ւմ ենք «կերակուրի» համն ու հոտը։ «Ոտքի վրա» ենք սնվո՞ւմ, թե գերադասում ենք ժամանակ տրամադրել կանոնավորաբար, հավասարակշռված ու լիարժեք կերպով սնվելու համար։
2 Ստուգեք ձեր «ճաշացուցակը»։ Եհովան «հաւատարիմ եւ իմաստուն» ծառայի միջոցով «իր ժամին կերակուր» է տալիս և «պարարտ բաներով խնջույք» է կազմակերպում (Մատթ. 24։45, Ես. 25։6)։ Որպեսզի այս պարգևներից օգուտներ քաղենք, պիտի ձգտենք հոգևորապես լավ սնվել։
3 Արժե խորհել նման հարցերի շուրջ. «Կարդո՞ւմ եմ ամենօրյա աստվածաշնչյան խոսքը և դրա վերաբերյալ տրված մեկնաբանությունները։ Արդյոք ամեն օր կարդո՞ւմ եմ Աստվածաշունչը և խորհո՞ւմ եմ կարդացածի շուրջ։ Պատրաստվո՞ւմ եմ ժողովի հանդիպումներին՝ նախօրոք քննելով այդ հանդիպումների համար նախատեսված նյութերը։ Կարդացե՞լ եմ նոր հրատարակությունները, այդ թվում «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գրքի երկու հատորները»։
4 Հիսուսն ասել է. «Երանի՜ նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները.... Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան» (Մատթ. 5։[3, ՆԱ], 6)։ Ուրեմն՝ եկեք «տեղը տեղին» սնվենք հոգևորապես՝ մեր միտքն ու սիրտը լցնելով Աստծո գիտությամբ։