Նոր հատուկ համաժողովի ծրագիրը
Ծառայողական գալիք տարվա հատուկ համաժողովի թեման հիմնված է հետևյալ սուրբգրային համարի վրա. «Հնազանդվեք Աստծուն. հակառակվեք Սատանային» (Յակ. 4։7)։ Սա այս դժվարին ժամանակներում հուսալի առաջնորդություն է։ Աստծո հրահանգներին հնազանդվելով՝ մենք Սատանային հակառակ դիրք ենք բռնում։ Համաժողովի ծրագիրը կսովորեցնի մեզ, թե ինչպես ամուր մնալ Սատանայի չար մտադրությունների դիմաց, որոնք փլուզում են հավատը։ Որո՞նք են հոգևոր գանձերից մի քանիսը, որոնք կստանանք այս համաժողովին։
Շրջանային վերակացուն ցույց կտա, թե ինչպես է «Որպես ընտանիքի անդամներ, Աստծուն հպատակվելը» ամրացնում ընտանիքները՝ աշխարհի ճնշումների դիմաց կանգուն մնալու համար։ Հրավիրված հռետորի առաջին ելույթը՝ «Ի՞նչ է նշանակում հակառակվել Սատանային» վերնագրով, կբացատրի՝ ինչու և ինչպես մենք պետք է վճռական քայլերի դիմենք խափանելու համար Սատանայի մտադրությունները, որոնք ուղղված են մեզ հոգևորապես վնասելուն։ Երկու բաժին հատուկ երիտասարդների համար է, որոնք նույնպես պետք է ուշադիր լինեն Սատանայի մտադրությունների նկատմամբ։ Շատ քրիստոնյաներ, որոնք այսօր արդեն չափահաս են, դեռ երիտասարդ տարիքում մերժել են աշխարհի ցանկությունների ետևից գնալ։ Մենք ուրախությամբ կլսենք նրանցից մի քանիսի հետ պատահած դեպքերը։
Հեղինակություններին հպատակվելու պահանջը մարդկային հասարակությունը կազմող բոլոր մարդկանց համար է։ Հրավիրված հռետորի եզրափակիչ ելույթում կընդգծվեն չորս մարզեր, որոնցում հարկավոր է աստվածահաճո հպատակություն դրսևորել՝ ա) կառավարությունները, բ) ժողովը, գ) աշխատավայրը և դ) ընտանիքը։ Որքա՜ն գործնական ծրագիր է։
Այն անհատները, ովքեր ցանկանում են մկրտվել այս հատուկ համաժողովին, հնարավորին չափ շուտ պետք է այդ մասին հայտնեն նախագահող վերակացուին։ Հարկավոր է այդ օրը նշել օրացույցի վրա և պլանավորել ներկա լինել համաժողովի ամբողջ ծրագրին։ Այն օրհնությունները, որ մենք ստանում ենք, հավիտյան կլինեն, քանի որ մենք միշտ հնազանդվում ենք Եհովային։