Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/15 էջ 11
  • Արժե՛ ջանքեր ներդնել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արժե՛ ջանքեր ներդնել
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ավելին, քան պարզապես խաղալիք
    2008 Արթնացե՛ք
  • Օգտակար առաջարկ
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընտանեկան գրաֆիկ. ընտանեկան ուսումնասիրությունը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչ պետք է անենք հավիտյան ապրելու համար
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2011 Դիտարան
w11 2/15 էջ 11

Արժե՛ ջանքեր ներդնել

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ և Աստվածաշնչի ուսումնասիրությունը անհրաժեշտ են, եթե երեխաներին մեծացնում եք «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Եթե ծնող եք, ուրեմն գիտեք, որ երեխաները արագ են ձանձրանում։ Ի՞նչ կարող եք անել, որ նրանց ուշադրությունը չշեղվի։ Եկեք տեսնենք, թե ինչ են արել որոշ ծնողներ։

«Երբ երեխաները փոքր էին,— ասում է Ջորջը, որն ապրում է Կալիֆորնիայում (ԱՄՆ),— ես ու կինս փորձում էինք այնպես անել, որ ընտանեկան ուսումնասիրությունը թարմացնող լինի։ Երբեմն բոլորս հագնվում էինք աստվածաշնչյան կերպարների նման և բեմականացնում էինք այն պատմությունները, որոնք կարդում էինք «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքում։ Մենք նույնիսկ պատրաստում էինք թրեր, գավազաններ, զամբյուղներ և այլն։ Խաղում էինք «կռահիր, թե ով եմ ես» աստվածաշնչյան խաղը, նաև հորինել էինք հեշտ ու դժվար հարցերից բաղկացած մի խաղ։ Հետո միասնական ջանքերով փորձում էինք որևէ բան անել, օրինակ՝ կառուցել Նոյի տապանի մոդելը կամ պատրաստել աստվածաշնչյան իրադարձությունների ժամանակացույցը։ Երբեմն նկարում էինք աստվածաշնչյան կերպարներ կամ պատմություններ։ Այժմ մենք նկարում ենք Եփեսացիներ 6։11–17-ում նկարագրված սպառազինության մասերը, և մեզանից յուրաքանչյուրը բացատրում է, թե ինչ է նշանակում ամեն մի մասը։ Այս մեթոդներն օգնել են մեզ հաճույք ստանալու ընտանեկան ուսումնասիրությունից»։

Դեբի անունով մի մայր, որն ապրում է Միչիգանում (ԱՄՆ), պատմում է. «Ես ու ամուսինս դժվարանում էինք մեր աղջկա համար ուսումնասիրությունը հետաքրքիր դարձնել, երբ նա երեք տարեկան էր։ Բայց մի օր, երբ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքից բարձրաձայն կարդում էի Իսահակի ու Ռեբեկայի մասին պատմությունը, երկու տիկնիկ վերցրի և սկսեցի դրանք օգտագործել պատմությունը կարդալու ընթացքում։ Այդ ժամանակ նա սկսեց որսալ ամեն մի բառս։ Անցնող ամիսների ընթացքում այս երկու տիկնիկները դարձան աստվածաշնչյան տարբեր կերպարներ։ Պատմությունը կարդալուց հետո մեր աղջիկը տանը պետք է փնտրեր խաղալիքներ կամ ուրիշ առարկաներ, որոնք կարելի էր օգտագործել այդ պատմությունը բեմականացնելու համար։ Դա նման էր գանձեր որոնելուն։ Կոշիկների տուփը դառնում էր Ռախաբի տունը, կարմիր ժապավենը՝ կարմիր պարանը։ 1,5 մետր երկարությամբ փափուկ խաղալիք օձը փաթաթում էինք ավելին, որ ստացվեր Թվեր 21։4–9-ում նկարագրված պղնձե օձը։ Այդ առարկաները պահում էինք մեծ քաթանե պայուսակի մեջ։ Հուրախություն մեզ՝ մեր աղջիկը հաճախ նստում էր հյուրասենյակում և քրքրում «Աստվածաշնչի պատմությունների պայուսակը»։ Ի՜նչ մեծ ուրախություն է տեսնել, թե ինչպես է նա իր ձևով բեմականացնում պատմությունները»։

Երեխաներ մեծացնելը հեշտ չէ և շաբաթական ուսումնասիրություններից ավելին է պահանջվում նրանց մեջ Եհովային ծառայելու ցանկություն սերմանելու համար։ Սակայն ընտանեկան երկրպագությունը և Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարող են հիմք դառնալ հոգևոր կրթություն տալու մյուս ձևերի համար։ Անկասկած, արժե՛ ջանքեր ներդնել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը