Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 4/1 էջ 3
  • Մարդ, որը փոխեց աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարդ, որը փոխեց աշխարհը
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Անզուգական գիրք
    2008 Արթնացե՛ք
  • Աշխարհի ամենատարածված գիրքը
    Գիրք բոլորի համար
  • Եհովան առաջնորդում է համաշխարհային կրթական գործը
    2015 Դիտարան
  • Աստվածաշնչյան գրականության թողարկումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
2010 Դիտարան
w10 4/1 էջ 3

Մարդ, որը փոխեց աշխարհը

Երկրի վրա միլիարդավոր մարդիկ են ապրել։ Նրանցից շատերին այսօր ոչ ոք չի էլ հիշում. նրանք ասես ավազի վրա թողնված ոտնահետք լինեն, որն արագ անհետանում է։ Սակայն կան մարդիկ էլ, ովքեր իրենց «հետքն» են թողել պատմության էջերին և այսօր էլ մեծ ազդեցություն ունեն մեր կյանքի վրա։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ արթնանում ես վաղ առավոտյան, վառում ես լույսը և պատրաստվում ես աշխատանքի գնալու։ Մի գիրք կամ ամսագիր ես վերցնում, որ ավտոբուսի մեջ կարդաս։ Հիշում ես նաև, որ պետք է բժշկի նշանակած հակաբիոտիկը խմես, որը կօգնի քո օրգանիզմին պայքարելու վարակի դեմ։ Օրդ դեռ նոր է սկսվել, բայց դու արդեն օգուտներ ես քաղում մի քանի հայտնի մարդկանց գործերից։

Մայքլ Ֆարադեյ։ Անգլիացի ֆիզիկոս, ծնվել է 1791–ին։ Հայտնագործել է էլեկտրաշարժիչը և դինամոմեքենան։ Նրա հայտնագործությունների շնորհիվ էլեկտրականությունը հասանելի դարձավ մարդկանց։

Ցայ Լուն։ Չինաստանի կայսերական պալատի պաշտոնյա և գիտնական։ Մոտ մ.թ. 105 թ.–ին նա առաջին անգամ փայտանյութից թուղթ է ստացել, ինչի շնորհիվ էլ թղթի արտադրությունը մեծ թափ ստացավ։

Յոհան Գուտենբերգ։ Մոտ 1450 թ.–ին այս գերմանացի գյուտարարը ստեղծեց առաջին շարժական տառերով տպագրահաստոցը։ Դրա շնորհիվ տպագրությունն առաջընթաց ապրեց, և արդյունքում լայնորեն տարածվեցին բազմաբնույթ տեղեկություններ պարունակող հրատարակություններ։

Ալեքսանդեր Ֆլեմինգ։ 1928 թ.–ին շոտլանդացի մանրէաբանը հայտնաբերեց հակաբիոտիկը և հակաբակտերիային այդ նյութը անվանեց պենիցիլին։ Այսօր հակաբիոտիկները ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար։

Ինչ խոսք, այս մարդկանց հայտնագործությունները մարդկությանը հնարավորություն են տվել ունենալու որոշ առավելություններ կամ էլ բարելավելու իրենց առողջությունը։

Սակայն գոյություն է ունեցել մի մարդ, որը բոլոր առումներով տարբերվում է այս մարդկանցից։ Ճիշտ է, այդ համեստ անձնավորությունը, որ մահացել է մոտավորապես 2 000 տարի առաջ, գիտական հայտնագործություններ չի արել կամ բժշկության ոլորտում մեծ նվաճումների չի հասել, բայց մի պատգամ է թողել, զորեղ պատգամ, որն առայսօր հույս է ներշնչում և մխիթարում է մարդկանց։ Այն մեծ ազդեցություն է թողնում մարդկանց կյանքերի վրա։ Շատերը կհամաձայնվեն, որ նա իսկապես փոխել է աշխարհը։

Այդ անձնավորությունը Հիսուս Քրիստոսն է։ Ինչի՞ մասին էր նա քարոզում։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նրա պատգամը քո կյանքի վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը