Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 4/15 էջ 14
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Անգամ մեռած լեզվով Աստծու Խոսքը կենդանի է
    2009 Դիտարան
  • Դասեր՝ բորոտության մասին օրենքներից
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Գիտեի՞ք արդյոք
    2009 Դիտարան
  • Ինչո՞ւ անարատ լինել
    2008 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 4/15 էջ 14

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն ես ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձիր ստուգել՝ կկարողանա՞ս պատասխանել հետևյալ հարցերին։

• Ինչո՞ւ է շատ կարևոր, որ պահենք մեր անարատությունը։

Մենք սիրում ենք Եհովային, և անարատություն պահելը մեզ հնարավորություն է տալիս նրա գերիշխանության կողմը բռնելու և ապացուցելու, որ Սատանան ստախոս է։ Մեր անարատության հիման վրա Աստված կարող է մեզ դատել, ուստի այս հատկությունը շատ կարևոր է ապագայի հույս ունենալու համար (12.15, էջ 4–6)։

• Ի՞նչ տիտղոսներ ունի Հիսուսը, որոնք ընդգծում են Աստծու նպատակի մեջ ունեցած նրա դերը։

Միածին Որդի, Խոսք, Ամեն, նոր ուխտի Միջնորդ, Քահանայապետ, կանխագուշակված Սերունդ (12.15, էջ 15)։

• Ինչո՞ւ Եղիան խնդրեց իր սպասավորին նայել ծովի կողմը, մինչ ինքը աղոթում էր անձրևի համար (Գ Թագ. 18։43–45)։

Մարգարեն հասկանում էր, թե ինչ է ջրի շրջապտույտը։ Նա գիտեր, որ ծովի վրա գոյացած ամպերը շարժվում են դեպի ցամաք, և այդ պրոցեսի հետևանքով անձրև է գալիս (1.1, էջ 15, 16)։

• Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ուրախություն ստանալ ծառայությունից։

Կարող ենք պատրաստել մեր սիրտը՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչպես կարող ենք օգնել մարդկանց։ Կարող ենք քարոզել Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու ակնկալիքով։ Եթե հանդիպում ենք անտարբերության, կարող ենք մատուցումը հարմարեցնել մեր տարածքում ապրող մարդկանց հետաքրքրություններին (1.15, էջ 8–10)։

• Արդյո՞ք Աստվածաշնչում նշված բորոտությունը այն նույն հիվանդությունն է, որը հայտնի է այսօր։

Կասկած չկա, որ աստվածաշնչային ժամանակներում մարդիկ վարակվել են բորոտությամբ (Ղեւտ. 13։4, 5)։ Աստվածաշնչում գրված է, որ բորոտությունը կարող էր լինել տան պատերին և հագուստի վրա։ Այդ տեսակի բորոտությունը մեր օրերում կոչում ենք սնկիկային հիվանդություն կամ բորբոս (Ղեւտ. 13։47–52; 2.1, էջ 19)։

• Աստվածաշնչյան ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել քրիստոնյային թաղման հետ կապված սովորույթների հարցում։

Անշուշտ, քրիստոնյան կարող է սգալ հարազատի մահը, սակայն նա գիտի, որ մահացածները անգիտակից վիճակում են։ Նույնիսկ եթե նրա հավատը չընդունող մարդիկ քննադատում են նրան, նա խուսափում է այնպիսի սովորույթներից, որոնք կապ ունեն այն հավատալիքի հետ, թե իբր մահացածները գիտակից վիճակում են և կարող են ինչ–որ ձևով ազդել ապրողների վրա։ Խնդիրներից խուսափելու համար որոշ քրիստոնյաներ նախապես գրում են, թե ինչպես են ուզում, որ իրենց թաղումը կատարվի (2.15, էջ 29, 30)։

• Համաձայն Սաղմոս 1։1 համարի, որո՞նք են այն երեք գործոնները, որոնցից պետք է խուսափենք երջանիկ լինելու համար։

Համարում նշվում է «ամբարիշտների խորհրդի», «մեղավորների ճանապարհի» և «ծաղր անողների աթոռի» մասին։ Այո՛, երջանիկ լինելու համար մենք պետք է հեռու մնանք այնպիսի մարդկանցից, ովքեր ծաղրում են կամ անտեսում են Աստծու օրենքները։ Իրականում մենք պետք է ուրախություն ստանանք Եհովայի օրենքներից (3.1, էջ 17)։

• Արդյո՞ք «Ուղիղի գիրքը» և «Եհովայի պատերազմների գիրքը» Աստվածաշնչի գրքեր են, որոնք անհետացել են (Յեսու 10։13; Թուոց 21։14)։

Ո՛չ։ Ըստ ամենայնի, այդ արձանագրությունները, որոնք գոյություն են ունեցել աստվածաշնչյան ժամանակներում և որոնք հիշատակվել են Աստվածաշունչը գրողների կողմից, Աստծուց ներշնչված չեն եղել (3.15, էջ 32)։

• Ի՞նչ փոփոխություն է արվել լատիներեն Աստվածաշնչի ժամանակակից թարգմանության մեջ։

1979 թ.–ին Հովհաննես Պողոս II պապը պաշտոնապես ընդունեց «Նովա Վուլգատա» թարգմանությունը։ Առաջին աշխատության մեջ մի շարք համարներում գրված էր Աստծու անունը՝ Յավա (Ելից 3։15; 6։3)։ Սակայն երկրորդ հրատարակության (1986 թ.) մեջ Աստծու անվան փոխարեն գրվեց Դոմինուս՝ Տեր (4.1, էջ 22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը